Լրահոս
Միջազգային
23:00
27.11.25
157

Լեհաստանի վարչապետը նախագահին մեղադրել է սաբոտաժի մեջ

Img default alt hy

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը նախագահ Կարոլ Նավրոցկուն մեղադրել է սաբոտաժի մեջ։

Այս մասին Տուսկը գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Նախագահը համառորեն հրաժարվում է ստորագրել հատուկ ծառայությունների կրտսեր ծառայողներին սպայական առաջին կոչումները շնորհելու և հերոսներին մեդալներով պարգևատրելու հրամանագրերը։ Սա պարզապես կառավարության իրավասություններ ուզուրպացնելու փորձ չէ։ Սա սաբոտաժ է՝ ուղղված ազգային անվտանգության դեմ»,- գրել է Տուսկը։