Լրահոս
Տարածաշրջան
14:09
18.04.26
269

Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը

Img default alt hy

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նրա թուրք գործընկեր Հաքան Ֆիդանը Անթալիայում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Պարսից ծոցում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ Կողմերը վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը՝ համագործակցելու ճգնաժամային իրավիճակների հաղթահարման ուղղությամբ։ Այս մասին այսօր հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

«Դիտարկվել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի առանցքային ասպեկտները, այդ թվում՝ իրադրությունը Պարսից ծոցում և Մերձավոր Արևելքում։ Հաստատվել է Ռուսաստանի և Թուրքիայի փոխադարձ ձգտումը՝ շարունակելու կառուցողական փոխգործակցությունը՝ ճգնաժամային իրավիճակների կարգավորման արդյունավետ լուծումներ մշակելու նպատակով»,- ասված է գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ։