Լրահոս
Իրավական
22:54
06.03.26
189

Լարված իրավիճակ՝ դատարանում. բանակային աննախադեպ ողբերգության գործով լսել են մեղադրյալ Գոռ Աղեկյանին

Լարված մթնոլորտում շարունակվում է 15 զինվորի կյանք խլած Ազատի զինվորական կացարանի գործով դատական նիստը: Մեղադրյալի աթոռին հայտնված զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Գոռ Աղեկյանը հրաժարվել է պատասխանել տուժողների, դատախազների հարցերին, որից հետո կրքերը թեժացել են դատարանում: Նա դատարանին այսօր պատմել է, թե հակահրդեհային անվտանգության ինչ պայմաններ է ունեցել իր ենթակայության տակ գտնվող կացարանը: