Լրահոս
Միջազգային
15:17
18.03.26
105

Լարիջանին սպանվեց, Իրանը շարունակում է կռվել. վրեժի կրակ՝ Թել Ավիվի երկնքում

Կեսգիշերից հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածների 61-րդ ալիքն է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ Լարիջանիի մահվան վրեժը լուծելու համար: Այդ ժամանակ է Թեհրանը պաշտոնապես հաստատել իր Անվտանգության խորհրդի քարտուղարի մահվան մասին լուրը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ռազմական ու անվտանգային 100 թիրախ են խոցել իրանական հրիթռները Իսրայելի կենտրոնում: Լարիջանիից հետո, ըստ իսրայելական լրատվամիջոցների, մահափորձ է իրականացվել Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի դեմ Թեհրանի Զաֆարանիե շրջանում: Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ամերիկացիներն ու իսրայելացիները դեռ չեն հասկացել, որ անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում երկրի քաղաքական, տնտեսական ու սոցիալական ինստիտուտների վրա, որովհետև Իրանը ուժեղ քաղաքական կառուցվածք ունի: