Լրահոս
Հասարակական
12:22
08.05.26
362

Կոտայքում «Mercedes»-ը բախվել է հողաթմբերին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Նաիրի Խ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան 46.5 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջված հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը հիվանդանոց տեղափոխվելուց հայտնել է, որ վթարի մեղավորը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, ով դեպքի վայրից հեռացել է։

Քննչական վարչությունը պարզում է այս տեղեկությունը։