Լրահոս
Քաղաքական
20:03
23.10.25
134

Կոչ ենք անում չտրվել սադրանքի և նմանատիպ առաջարկներ ստանալու դեպքում իմանալ, որ գործ ունենք «ուղարկված» մարդկանց հետ. «Մեր ձևով»

Img default alt hy

«Մեր ձևով» ժողովրդական շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը գրում է․

«Ի պատասխան ՔԿ տարածած հաղորդագրության վերաբերյալ մի շարք ԶԼՄ-ների հարցումների`

«Մեր Ձևով» շարժումը արդեն հայտարարել է, որ իշխանական ԶԼՄ-ներով տարածված շինծու ձայնագրության մասնակիցներին պետք է ման գալ ուժային կառույցների հետ փոխկապակցված վայրերում:

Բեմադրված ձայնագրության հեղինակները, բազմաթիվ առիթներ են ունեցել համոզվելու, որ ժողովրդական շարժումը շահագրգռելու միջոցով քաղաքացիների ներգրավման խնդիր չունի, քանի որ իշխանության վարած` տրամաբանությունից դուրս քաղաքականությունը անխուսափելիորեն բերում է մեր հասարակության վրդովմունքին:

Եվս մեկ անգամ մեր հայրենակիցներին կոչ ենք անում չտրվել սադրանքի և նմանատիպ առաջարկներ ստանալու դեպքում իմանալ, որ գործ ունենք «ուղարկված» մարդկանց հետ ։

Իրավասու պետական մարմինները պետք է ուշադրություն դարձնեն մեկ այլ հանգամանքի վրա` անձանց ապօրինի գաղտնալսման իմիտացիա ստեղծելը, ապօրինի գաղտնալսելն ու հրապարակելը հանցագործություն է, որը ևս պետք է հստակ իրավական գնահատական ստանա»։