Լրահոս
Հասարակական
13:15
29.11.25
115

Կին իրավապաշտպանները պետք է զերծ լինեն որևէ տեսակի թիրախավորումից. ՄԻՊ

Img default alt hy

Այսօր Կին իրավապաշտպանների միջազգային օրն է: Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորական ուղերձ է հղել․

«Շնորհավորում եմ` հատուկ ընդգծելով, որ կին իրավապաշտպանների հետևողական աշխատանքը, համարձակությունը և անսպառ նվիրումը նպաստում են` ստեղծելու ավելի արդար, համերաշխ և ներառական հասարակություն։

Կին իրավապաշտպանների ջանքերն ու ակտիվ գործունեությունը շարունակական ոգեշնչման աղբյուր են։ Այդ գործունեությունը պետք է իրացվի անվտանգ, սոլիդար միջավայրում, իսկ կին իրավապաշտպանները պետք է զերծ լինեն որևէ տեսակի թիրախավորումից»: