Լրահոս
Տնտեսական
15:51
17.03.26
181

Կենսաթոշակների բարձրացումը կբերի 0,2 տոկոս գնաճի. ԿԲ նախագահ

Img default alt hy

Ապրիլի 1-ից Հայաստանում սպասվում է կենսաթոշակների բարձրացում. ավելի քան 623 հազար շահառուի համար թոշակը կավելանա 10 հազար դրամով և ավելի, իսկ շուրջ 40 հազար հոգու համար՝ մոտ 8500 դրամով։

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի խոսքով՝ այս փոփոխությունն արդեն ներառվել է գնաճային կանխատեսումների մեջ։ 

«Այո՛, մեր գնահատմամբ՝ դա կարող է 0.2 տոկոսի կարգի գնաճ բերել»,- նշեց Գալստյանը։