Լրահոս
Իրավական
12:46
29.11.25
264

Կալանավայրում կտրուկ վատացել է Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը

Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը ԱԱԾ մեկուսարանում գիշերը վատացել է, բայց անգամ առավոտյան նրան բժիշկ չի այցելել: Այս մասին ահազանգել է փաստաբան Զարուհի Փոստանջյանը՝ Ղուկասյանին տեսակցելուց հետո: 

Փաստաբանը պահանջում է, որ Ղուկասյանին տեղափոխեն հիվանդանոց, բայց առայժմ չի հաջողվում հասնել թեկուզ նրան, որ Գյումրիի քաղաքապետին զննեն  անկախ բժիշկները: