Լրահոս
Միջազգային
11:48
21.04.26
315

«Ջորջ Բուշ» ավիակիրն ուղղվում է դեպի Մերձավոր Արևելք

Img default alt hy

Ամերիկյան «Ջորջ Բուշ» ավիակիրը գտնվում է Մադագասկարի շրջանում և սպասվում է, որ մի քանի օրվա ընթացքում կժամանի Մերձավոր Արևելք, հայտնում են ԶԼՄ-ները։

Այն պետք է միանա արդեն իսկ այդ տարածաշրջանում գործող ամերիկյան երկու ավիակիրներին՝ «Աբրահամ Լինքոլնին», որը գտնվում է Հորմուզի նեղուցի մոտ, և «Ջերալդ Ֆորդին», որը գործում է Կարմիր ծովում։

«Ջորջ Բուշն» ի վիճակի է փոխարինել «Ֆորդին», որն անդադար գործում է արդեն շուրջ 300 օր։ Արդյունքում, տվյալ տարածաշրջանում միաժամանակ կգտնվեն երեք ավիակիրներ։