Լրահոս
Իրավական
12:59
13.03.26
362

«Իզմիրլյան» ԲԿ-ի փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակում խուզարկությունը ոչ իրավաչափ է ճանաչվել

Img default alt hy

Փաստաբան Արմինե Ֆանյանը գրում է․ «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանից տեղեկացա, որ դատավոր Հարություն Պետրոսյանի կողմից բավարարվել է նաև «Իզմիրլյան» ԲԿ բուժական գծով փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակում կատարված խուզարկության մասով ներկայացրածս բողոքը:

Այսպիսով, արդեն 3-րդ որոշումը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից, որով հաստատվում է «Իզմիրլյան» ԲԿ-ում կատարված խուզարկությունները թույլատրելու վերաբերյալ ստորադաս դատարանի որոշումների անհիմն լինելը»։