Լրահոս
Միջազգային
10:48
28.02.26
420

Իսրայելը փորձել է սպանել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին․ ԶԼՄ

Img default alt hy

Իսրայելը փորձել է սպանել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին, հայտնում են ԶԼՄ-ները։

Իսրայելական N12  հեռուստաալիքը հայտնում է, որ հարձակումը կարող է լինել Իսրայելի և ԱՄՆ-ի համատեղ գործողություն: Արդեն խոցվել են իրանական ռեժիմի հետ կապված տասնյակ թիրախներ։ 

Իրանի ուղղությամբ Իսրայելի հարձակումների երկրորդ ալիքի մեջ են հայտնվել մոտ 30 թիրախներ, այդ թվում ՝ Իրանի նախագահի նստավայրը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության շտաբը և Թեհրանի օդանավակայանը: 

Բացի այդ, տեղեկություններ են հայտնվում Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանի դեմ հնարավոր մահափորձի մասին։ Դրա պաշտոնական հաստատում դեռ չկա։