Լրահոս
Միջազգային
00:10
20.03.26
1 310

Իսրայելը ձեռնպահ կմնա Իրանի գազային օբյեկտների վրա հարձակումներից

Img default alt hy

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հինգշաբթի հայտարարել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը միայնակ են հարվածներ հասցրել Իրանի գազային օբյեկտներին՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքով Իսրայելն առայժմ ձեռնպահ կմնա նման օբյեկտների վրա նոր հարձակումներից։

«Ես երկու փաստ կբերեմ։ Նախ՝ Իսրայելը միայնակ է գործել Ասալույեի գազային համալիրի դեմ։ Երկրորդ՝ նախագահ Թրամփը կոչ է արել ձեռնպահ մնալ հետագա հարձակումներից։ Եվ մենք ձեռնպահ ենք մնում», - հայտարարել է Նեթանյահուն։

Ավելի վաղ իրանական լրատվամիջոցներն ու իշխանությունները հայտնել էին Իրանի հարավային հատվածում նավթագազային ոլորտի օբյեկտների, մասնավորապես՝ «Հարավային Փարս» հանքավայրի և Ասալույե արդյունաբերական գոտու վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման մասին, որն զբաղվում է հանքավայրի պաշարների վերամշակմամբ։ Ավելի ուշ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը տեղյակ չի եղել «Հարավային Փարս» հանքավայրի վրա հարձակվելու Իսրայելի պլաններից։