Լրահոս
Միջազգային
21:04
16.03.26
147

Իսրայելի թիրախում Իրանի կառավարական շենքերն են. հրթիռակոծության նոր ալիք է սկսվել

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմի 17-րդ օրը տարածաշրջանում լարվածությունը չի թուլանում, հակառակը կողմերի հարվածները միայն ինտենսիվանում են: Իսրայելը Թեհրանում, Շիրազում, Թավրիզում հրթիռակոծությունների նոր ալիք է սկսել: Թիրախավորվում են հիմնականում կառավարական շենքեր: Հանգիստ չեն նաև իսրայելական ռադարներն, Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռների մեծ ալիք է ֆիքսվել: