Լրահոս
Միջազգային
15:24
23.12.25
108

Իսրայել-Հունաստան-Կիպրոս. ռազմական առանցք Արևելյան Միջերկրականում

Img default alt hy

Թուրքական մամուլը լուսաբանում է Երուսաղեմում կայացած Նեթանյահու-Միցոտակիս-Քրիստոդուլիդիս եռակողմ հանդիպումը որպես Անկարայի դեմ ուղղված քայլ։ 

Ըստ առկա տեղեկությունների՝ կողմերը պաշտոնապես պայմանավորվել են խորացնել համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտներում։  

Թուրքական աղբյուրները, վկայակոչելով հունական մամուլը, նշում են Միջերկրական ծովում համատեղ զինված ստորաբաժանումների ստեղծման հավանականությունը, ինչը որակվում է որպես «սպառնալիք Թուրքիայի շահերին»։

Անկարան այս հանդիպումը դիտարկում է որպես փորձ՝ շրջանցելու Թուրքիային տարածաշրջանային գազային նախագծերում։

Հատկանշական է, որ այս զարգացումները տեղի են ունենում Թուրքիայի և Հունաստանի միջև ծովային սահմանների ու Կիպրոսի հարցի շուրջ շարունակվող լարվածության ֆոնին։