Լրահոս
Միջազգային
16:15
28.02.26
531

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Իրանի պատասխան գործողությունները անվանել է «Ճշմարիտ խոստում-4»

Img default alt hy

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Իրանի պատասխան գործողությունները անվանել է «Ճշմարիտ խոստում-4»։

ԻՀՊԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ԻՀՊԿ հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը թիրախավորել են Բահրեյնում ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի շտաբը, Կատարում ու ԱՄԷ-ում գտնվող այլ ամերիկյան բազաները, ինչպես նաև Իսրայելում գտնվող ռազմական և անվտանգության կենտրոնները։

Նշվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումները շարունակվում են, և լրացուցիչ տեղեկություններ կհրապարակվեն ավելի ուշ։