Լրահոս
Քաղաքական
20:37
19.03.26
2 105

Իրանը փորձում է վերաձևավորել հետպատերազմական տարածաշրջանը. իրանագետի վերլուծությունը

Img default alt hy

Այժմ Կատարում գտնվող Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանը մամուլի ասուլիսի ժամանակ պատմում էր, որ երեկ, հենց այն ժամանակ, երբ Իրանի ԱԳ նախարար Արաղչին իր հետ խոսում էր դիվանագիտությունից, իրանական հրթիռները հարվածներ էին հասցնում ողջ տարածաշրջանով մեկ։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Դրանում իրականում ոչ մի «արտասովոր» բան չկա. Իրանի ԱԳ նախարարի գործը հենց դիվանագիտությունից խոսելը և այդ դիվանագիտությունը վարելն է, իսկ ըստ Իրանում իր դիրքերն ամրապնդած ԻՀՊԿ-ի՝ դիվանագիտությունը շատ ավելի արդյունավետ է դառնում, երբ իրանական հրթիռներն «աջակցում են» դրան։

Տարածաշրջանում դեռևս դժվար է ընկալվում այն իրողությունը, որ Իրանում այժմ իշխող միասնական ռազմաքաղաքական թիմը ոչ միայն իրականացնում է ընթացիկ պատերազմի օպերատիվ կառավարում, այլ փորձում է ստեղծել նախադրյալներ հետպատերազմական տարածաշրջանն իր երկրի շահերի շրջանակում վերաձևավորելու առումով։ Որքանով դա կստացվի, ցույց կտան առաջիկա շաբաթները և ամիսները, սակայն այն, որ Իրանը հենց հիմա գնում է դրան, անկասկած է»,-գրել է նա։