Լրահոս
Տարածաշրջան
15:42
21.04.26
437

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ Tasnim

Img default alt hy

Իրանը լիովին պատրաստ է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի հնարավոր վերսկսմանը, եթե Իսլամաբադում բանակցությունները չսկսվեն։ Այս մասին հայտնել է Tasnim գործակալությունը։

Ըստ գործակալության տեղեկությունների՝ Իրանը «նոր անակնկալներ է պատրաստել» ռազմական գործողությունների հնարավոր նոր փուլից առաջ։

Ավելի վաղ CNN հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ամերիկա-իրանական բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 22-ի առավոտյան։ Ամերիկյան պատվիրակությունը կգլխավորի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Իրանի պետական հեռուստառադիոընկերության տվյալներով՝ Իրանի պատվիրակությունից որևէ մեկն այս պահին չի ժամանել և նույնիսկ չի մեկնել Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար։