Լրահոս
Միջազգային
16:32
14.03.26
113

Իրանը հայտարարել է ԱՄԷ-ում, Քուվեյթում և Բահրեյնում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման մասին

Img default alt hy

Իրանը զանգվածային հրթիռային հարվածներ է հասցրել Պարսից ծոցի երկրներում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարության համաձայն՝ թիրախավորվել են ԱՄԷ-ում տեղակայված ամերիկյան «Էդ-Դաֆրա» բազան, Քուվեյթի «Ալ-Ադիրի» բազան և Բահրեյնում գտնվող ԱՄՆ «Շեյխ-Իսա» ավիաբազան։

«Իրանական հրթիռներն ու ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել «Էդ-Դաֆրա» բազայի Patriot ռադարներին, կարգավարական աշտարակին և զենիթային կառույցներին. «Շեյխ-Իսա» բազան նույնպես ենթարկվել է գնդակոծության տարբեր հրթիռների և անօդաչու սարքերի կողմից», - ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, ասվում է տեքստում։ 

«Ալ-Ադիրին» ևս ենթարկվել է զանգվածային հրթիռային և անօդաչուների հարվածների։ Այս բազայում ոչնչացվել են սարքավորումների պահեստները, ինչպես նաև ուղղաթիռների հարթակները», - պնդում է ԻՀՊԿ-ն։