Լրահոս
Միջազգային
12:56
23.04.26
329

Իրանն առաջին անգամ եկամուտ է ստացել Հորմուզի նեղուցի անցման վճարներից

Img default alt hy

Իրանի իշխանություններն առաջին անգամ եկամուտ են ստացել Հորմուզի նեղուցով նավերի անցման համար գանձվող վճարներից։ Այս մասին հայտարարել է Մեջլիսի (խորհրդարանի) փոխխոսնակ Հաջի Բաբային։

«Հորմուզի նեղուցի գանձումներից ստացված առաջին եկամուտը փոխանցվել է կենտրոնական բանկի հաշվին», - նրա խոսքերն է մեջբերում «Fars» գործակալությունը։

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ղեկավար Աբաս Արաղչին հայտարարել էր առևտրային նավերի համար Հորմուզի նեղուցի բացման մասին։ Վաշինգտոնը զգուշացրել էր, որ կշարունակի Իսլամական Հանրապետության ծովային շրջափակումը մինչև կողմերի միջև վերջնական գործարքի կնքումը։ Դրանից հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ռազմածովային ուժերը հայտնեցին, որ Իրանը փակել է նեղուցը մինչև ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակման ամբողջական վերացումը։ ԻՀՊԿ-ն նավատերերին հորդորել է հետևել բացառապես իրանական կողմի հանձնարարականներին և Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները բնութագրել է որպես «վստահություն չներշնչող»։