Լրահոս
Միջազգային
23:14
06.03.26
1 346

Իրանն ահաբեկչական հարձակումներ է նախապատրաստել Ադրբեջանում․ ԶԼՄ-ներ

Img default alt hy

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) կանխել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից ծրագրված մի շարք ահաբեկչական գործողություններ։ Այս մասին հայտնում է «ԱզԹՎ» հեռուստաալիքը։

«Որպես թիրախներ ընտրվել էին ռազմավարական օբյեկտ հանդիսացող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը, լեռնային հրեաների կրոնական համայնքի ղեկավարներից մեկը և աշկենազական սինագոգը», - ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։

Ինչպես նշում է հեռուստաալիքը, ԻՀՊԿ-ին օժանդակելու համար Ադրբեջանի հատուկ ծառայությունները ձերբակալել են երկրի ութ քաղաքացու։

Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը պնդում է, որ երկրի տարածք է փոխադրվել երեք պայթուցիկ սարք։ Դրանք վնասազերծվել են, իսկ դրանց փոխանցումն այլ անձանց կանխվել է։

Մինչ այս հաղորդվում էր, որ Բաքուն Թեհրանից ակնկալում է Նախիջևանում ԱԹՍ-ի հետ կապված միջադեպի հետաքննության արդյունքները։ Մարտի 5-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր Նախիջևանի օդանավակայանի տարածքում մի քանի անօդաչու թռչող սարքերի անկման մասին։ Ադրբեջանական կողմի տեղեկություններով՝ այդ ԱԹՍ-ները արձակվել էին Իրանի տարածքից։