Լրահոս
Տարածաշրջան
16:41
17.03.26
276

Իրանի դեսպանը հերքել է նոր գերագույն առաջնորդի՝ Ռուսաստանում բուժվելու մասին լուրերը

Img default alt hy

Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հերքել է այն տեղեկությունները, թե նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին բուժման նպատակով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։

«Ստելու սովորությունը չի լքում ստախոսի գլուխը, սակայն իրանական առածն ասում է՝ ստախոսը կարճ հիշողություն ունի և մոռացկան է։ Այսօր արևմտյան և պարսկալեզու լրատվամիջոցներում հնչեց սկանդալի թմբուկը։ Մինչև սուրբ ամսվա առավոտյան Իրանի դեմ ամերիկյան և սիոնիստական ագրեսիայի օրը, «սատանայական շարժման» լրատվամիջոցներում առաջին տեղն էր զբաղեցնում նահատակ Խամենեիի՝ Վենեսուելա և Ռուսաստան փախուստի մասին լուրը։ Այսօր հեղափոխության Գերագույն առաջնորդին բուժման նպատակով Ռուսաստան տեղափոխելու լուրը նոր հոգեբանական պատերազմ է։ Իրանի առաջնորդները փախչելու և թաքստոցներում պնդվելու կարիք չունեն, նրանց տեղը փողոցներում է՝ ժողովրդի մեջ։ Նահատակ Խամենեիի արյունը չեղարկում է հոգեբանական պատերազմի կախարդանքը և ստի հոսքը»,- X-ի իր էջում գրել է իրանցի դիվանագետը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ չի մեկնաբանել այն պնդումները, թե Իրանի նոր առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին ժամանել է Մոսկվա՝ բուժվելու համար։ Ավելի վաղ այդ մասին՝ հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր քուվեյթական «Ալ-Ջարիդա» թերթը։