Լրահոս
Միջազգային
15:35
19.03.26
2 122

Իրանի դեմ պատերազմն անօրինական է և չի բխում Եվրոպայի շահերից․ Իսպանիայի վարչապետ

Img default alt hy

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից սկսված պատերազմն Իրանում անօրինական է։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսը՝ կոչ անելով փնտրել դիվանագիտական կարգավորում։

Ինչպես նշել է վարչապետը ԵՄ գագաթնաժողով ժամանելուն պես, անհրաժեշտ է «փորձել գտնել հակամարտության դիվանագիտական լուծում», որին «Եվրոպայում ոչ ոք չէր սպասում»։ «Իսպանիայի կառավարությունը և, ես կասեի, ողջ իսպանական հասարակությունը հենց առաջին րոպեից դատապարտել են պատերազմը, որը մենք չենք սատարում, համարում ենք անօրինական և որի [հետևանքները], ցավոք, ոչ միայն մարդկային զոհերի, տեղահանվածների և փախստականների առումով, այլև մեր համաքաղաքացիների բարեկեցության տեսանկյունից արդեն սկսում ենք զգալ», - նշել է Սանչեսը:

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Հարվածների տակ են հայտնվել իրանական խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը։ Սպիտակ տանը հարձակումը հիմնավորել են հրթիռային և միջուկային սպառնալիքներով, որոնք իբր բխում են Թեհրանից։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է լայնամասշտաբ պատասխան գործողության մասին՝ հարձակվելով Իսրայելի վրա։ Հարվածների են ենթարկվել նաև ԱՄՆ օբյեկտները Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում:

Իսպանիան ի սկզբանե դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությանը։ Մադրիդը նաև թույլ չի տվել Միացյալ Նահանգներին այդ նպատակով օգտագործել թագավորության տարածքում գտնվող ռազմաբազաները։ Այս դիրքորոշումն արժանացել է ԱՄՆ-ի քննադատությանը, որը սպառնացել է խզել առևտրային հարաբերությունները Իսպանիայի հետ։