Լրահոս
Հասարակական
22:15
19.03.26
1 949

Ինձ ծեծել են, վերջին հայհոյանքները տվել. խայտառակություն՝ Շենգավիթի թաղապետարանում

Նոր սկանդալ է դուրս եկել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատասենյակից: Վարչական շրջանի կոմունալ վարչության ղեկավարը հայհոյելով ու ծեծելով Սարգիս Սարգսյանի աշխատասենյակից դուրս է հանել իր աշխատավարձը պահանջող բակային մաքրուհի Աիդա Մխիթարյանին: Նրա խոսքով՝ կառավարության մոտ ակցիային մասնակցելու համար են իրեն զրկել վարձատրությունից: