-
Հասարակական
Հորդառատ անձրևի պատճառով սելավաջուրը լցվել է Գյումրու Աբովյան փողոցում գտնվող տներից մեկը
23:2908.07.26 -
Միջազգային
Ուժգին հարվածներ՝ ռուս-ուկրաինական ռազմաճակատում. հարձակում՝ Կիևի վրա, տագնապ՝ Օդեսայում
23:1808.07.26 -
Քաղաքական
Սկանդալ՝ Հայաստանի շուրջ. ռուսական շոուում Փաշինյանի ձայնով զանգել են ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարին
22:2508.07.26 -
Հասարակական
Սյունիքում գայլի հարձակումից վնաuվածքներ ստացած քաղաքացիներից մեկի վիճակը ծանր է․ «Գորիս» ԲԿ-ի աշխատակից
22:1208.07.26 -
Հասարակական
Վախեցնելով, ֆիզիկական ուժ կիրառելով ներխուժել են. վթարային վիճակ է ստեղծվել Ծառուկյանի գործարանում
21:3608.07.26 -
Հասարակական
Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա
21:2008.07.26 -
Միջազգային
Մակրոնի ուռած աչքերը, Թրամփի մեծ հիասթափությունը և Էրդողանի ճարպկությունը. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը
21:1208.07.26 -
Միջազգային
Իրանն զգուշացնում է ԱՄՆ-ին ու հարցեր ունի՝ Հայաստանին. Թեհրանի գլխավոր մեսիջները
21:0408.07.26 -
Հասարակական
Երկրաշարժի ժամանակ ճիշտ գործողությունները նվազեցնում են վտանգը. իրազեկում
21:0008.07.26 -
Հասարակական
Նահատակության խորհուրդը ժամանակից և տարածությունից դուրս է և բոլոր ժամանակներում ճիշտ է․ Բագրատ Սրբազան
20:4208.07.26 -
Իրավական
«Դիշովի» քայլ, «այլանդակություն». Ծառուկյանի հանդեպ անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել
19:5408.07.26 -
Իրավական
Վերաքննիչ վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բողոքը
19:1708.07.26 -
Միջազգային
Նրանք տականք են, գժվել են. հարվածից հետո Թրամփը կոշտ է խոսում Իրանի հետ ու կանչում է բանակցողներին
19:0408.07.26 -
Հասարակական
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը հուլիս 9-10-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով
17:4508.07.26 -
Հասարակական
Հորս թողած հետքն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքում, ովքեր այսօր որոշել են լռել. Էմմա Ծառուկյան
17:3808.07.26 -
Հասարակական
Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել՝ Գագիկ Ծառուկյանին. Նազիկ Ավդալյան
16:2708.07.26 -
Քաղաքական
Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ․ ԿԸՀ-ն վերադարձրել է նրա վերաբերյալ միջնորդությունը
15:5408.07.26 -
Քաղաքական
Սրբազանների, Սամվել Կարապետյանի և Ծառուկյանի դեմ գործընթացները քաղաքական վրեժխնդրություն են
15:1908.07.26 -
Քաղաքական
Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել դաշինքի անդամների հանդիպում
15:0208.07.26 -
Հասարակական
Մալաթիայի թաղապետարանի մոտ «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին
13:4908.07.26 -
Քաղաքական
Սխալվում է Նիկոլ Փաշինյան, երբ ասում է, թե Արցախը հայկական հող չէ․ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ
13:3208.07.26 -
Հասարակական
Նորագավիթում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած անչափահասին․ վերջինս հոսպիտալացվել է
13:2408.07.26 -
Տարածաշրջան
Հզոր պայթյուններ՝ Հորմուզի նեղուցում, ԱՄՆ-ը հարվածել է Ղեշմ կղզուն. բացառիկ մանրամասներ՝ Իրանից
13:0708.07.26 -
Հասարակական
Հրդեհ՝ ռեստորանային համալիրներից մեկի տարածքում. կանխվել է հրդեհի տարածումը
12:5908.07.26 -
Տարածաշրջան
Գիշերը հզոր պայթյուններ են եղել Հորմուզի նեղուցում գտնվող իրանական Ղեշմ կղզում (Տեսանյութ)
12:1708.07.26 -
Քաղաքական
Այն, ինչ արվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն է. Արսեն Ջուլֆալակյան
12:0908.07.26 -
Տարածաշրջան
Իրանի հանգուցյալ հոգևոր առաջնորդը Հայաստանն անվանում էր «ազնիվ հարևան». Խալիլ Շիրղոլամի
11:1308.07.26 -
Հասարակական
Այսօր՝ ժամը 15:15-ին, աշխարհի բնակչության մոտ 99%-ը միաժամանակ գտնվելու է արևի լույսի ներքո. Ազիզյան
11:0008.07.26 -
Հասարակական
Երևանում բախվել են «Mercedes»-ը, «Chevrolet»-ը, «Kia»-ն և «Toyota»-ն. կա 3 վիրավոր
10:4508.07.26 -
Հասարակական
Քաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծանները մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքի միջոցով
10:3208.07.26 -
Հասարակական
Բանաստեղծի պոետ որդու մշտական ներկայությունը. Վաչագան Մանուկյանի կիսանդրին՝ իրենց տան բակում
10:1908.07.26 -
Մամուլի տեսություն
ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգում․ «Հրապարակ»
10:0108.07.26 -
Մամուլի տեսություն
Կնյազ Հասանովը չորրորդ անգամ կվարի ԱԺ անդրանիկ նիստը. ինչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»
09:5608.07.26 -
Մամուլի տեսություն
Փաշինյանը վերադարձել է Եկատերինբուրգից՝ առանց շոշափելի արդյունքների. «Ժողովուրդ»
09:5008.07.26 -
Մամուլի տեսություն
«Ուժեղ Հայաստան»-ը պատրաստվում է առաջին քաղաքական մարտերին. «Ժողովուրդ»
09:4408.07.26 -
Մամուլի տեսություն
Փաշինյանը չի ներում Ծառուկյանին՝ իր հասցեին արված վիրավորանքների համար․ «Հրապարակ»
09:3708.07.26 -
Մամուլի տեսություն
13-ժամյա խուզարկությունից հետո ինչո՞ւ է Արթուր Պողոսյանը ցուցադրում 70-ամյա Ծառուկյանի տապալման կադրերը. «Ժողովուրդ»
09:3408.07.26 -
Միջազգային
Լը Պենը մտադիր է մասնակցել 2027 թվականին Ֆրանսիայի նախագահական ընտրություններին
23:5607.07.26 -
Արցախ
Ադրբեջանը հակառուսական համաժողով է արել օկուպացված Շուշիում. ընդունվել է հռչակագիր
23:4607.07.26 -
Հասարակական
Դիլիջանում գետը վարարել և դուրս է եկել հունից․ ջրամատակարարումը դադարեցվել է․ «Վեոլիա Ջուր»
23:3507.07.26 -
Հասարակական
Երկնքից քարը թափել է ժողովրդի գլխին, սաղ ավերել է. սարսափելի կարկուտից ուշքի չեն գալիս Շիրակում
23:1207.07.26 -
Քաղաքական
Ծառուկյանին գետնին պառկացնելը ուղղակի «աբիժնիկության» ու անվերջ վախերի մասին է. Ռուբեն Մխիթարյան
22:1007.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Հավատա՞ց Մոսկվան Փաշինյանին. Ռուսաստանը փոխում է քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ
22:0007.07.26 -
Միջազգային
Այո, պարբերաբար տարաձայնություններ ենք ունեցել. Նեթանյահուն՝ Թրամփի հետ հարաբերությունների մասին
21:1907.07.26 -
Իրավական
Դատարանը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում կայացրեց. նվաստացուցիչ տեսանյութ է տարածվել
21:0607.07.26 -
Իրավական
ՍԴ-ն հրապարակել է ընտրության արդյունքների վիճարկման գործով որոշման պատճառաբանական մասը
20:5107.07.26 -
Քաղաքական
Սերիական մարդասպա՞ն էին փնտրում լրատվամիջոցում. «Արմատ մեդիայի» լրագրողների հեռախոսները դեռ չեն տվել
20:4507.07.26 -
Քաղաքական
Փաշինյանին իշխանությունից հեռացնելու գաղտնի պլանի մաս է մանդատներ վերցնելը. Սամվել Կարապետյան
19:3807.07.26 -
Միջազգային
Թրամփը համոզված է, որ Էրդողանը նպաստում է Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը
19:1007.07.26 -
Քաղաքական
Ծառուկյանի մեղադրանքից քարը քարին չի թողնվել. նրա քնեցված առյուծներից մեկը չի արթնացել
18:5507.07.26 -
Հասարակական
Կենդանաբանական այգին հաստատեց` Գագիկ Ծառուկյանին պատկանող էգ առյուծը քնեցումից չի արթնացել
18:4507.07.26 -
Հասարակական
Հրդեհ է բռնկվել կայանված «Jeep Compass»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
18:3507.07.26 -
Կրթություն և գիտություն
Առաջին դասարանցիների ծնողները պետք է դիմեն դպրոց մինչև սեպտեմբերի 5-ը. իրազեկում
18:2107.07.26 -
Քաղաքական
Հանցավոր ռեժիմի դեմ նոր դիմադրություն. և՛ ԱԺ-ում, և՛ փողոցում պայքարի է տրամադրված «Հայաստանը»
18:1507.07.26 -
Միջազգային
Սերբիան և Ուկրաինան քննարկել են ԵՄ ինտեգրման և երկկողմ համագործակցության հարցեր
17:5607.07.26 -
Միջազգային
ԵՄ 2028-2034 թվականների ռազմական բյուջեն կգերազանցի 200 միլիարդ եվրոն․ Ֆոն դեր Լայեն
17:2807.07.26 -
Միջազգային
Ծանր գիշերվա սարսափը պահպանվում է Ուկրաինայում. դրոնային ուժգին հարվածները շարունակվում են
17:0007.07.26 -
Միջազգային
Դատարանի որոշումից հետո Լը Պենը կկարողանա առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
16:1907.07.26 -
Միջազգային
Թուրքիան ջանքեր է գործադրում Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ․ Էրդողան
16:1507.07.26 -
Քաղաքական
Ահռելի պետական ռեսուրսներ են կենտրոնացվում քաղաքական ընդդիմախոսների դեմ․ Արթուր Սուքոյան
16:0907.07.26 -
Քաղաքական
Էդ մարդու «չուչելներն» էլ գողացան. Սամվել Կարապետյանը՝ Գագիկ Ծառուկյանի դեմ հետապնդումների մասին
15:5707.07.26 -
Հասարակական
Ֆիզիկական անձանց արգելվում է բուսասանիտարական բեռների առևտրային արտահանումը. ՍԱՏՄ
15:0007.07.26 -
Քաղաքական
Սա ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող հերթական զազրելի հետապնդումն է․ Մանե Թանդիլյան
14:4807.07.26 -
Քաղաքական
Գռփում, չռփում, թալանում են էս տանջված ժողովրդին. նյարդային պատերազմ՝ խցանումների պատճառով
14:3907.07.26 -
Քաղաքական
Եվրահանձնակատար Կոսը շարունակում է ծաղրել Հայաստանի հանրությանը․ Հակոբ Բադալյան
14:1607.07.26 -
Քաղաքական
Կառավարությունը 14 մլն դրամի արտոնություն է տվել Փաշինյանի ընկերոջ ձեռնարկությանը․ «Հետք»
13:4907.07.26 -
Միջազգային
Դամասկոսում պայթյունները տեղի են ունեցել Մակրոնի հյուրանոցի անվտանգության գոտուց դուրս․ Սիրիայի ՆԳՆ
13:3007.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ն ակնկալում է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կքննարկվեն Հորմուզի անվտանգության հարցերը․ CNN
12:5507.07.26 -
Իրավական
Դատախազությունը պահանջում է դադարեցնել Սևանի ափամերձ հողամասի կառուցապատման իրավունքը
12:4507.07.26 -
Միջազգային
Եվրոպան Թրամփից ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և Ուկրաինային օգնություն չի ակնկալում․ Bloomberg
12:3507.07.26 -
Միջազգային
Պաշտպանական ոլորտի սահմանափակումները խաթարում են ՆԱՏՕ-ի արդյունավետությունը. Ֆիդան
12:1507.07.26 -
Իրավական
Բագրատ Սրբազանը Փաշինյանին դատի է տվել ընդդիմությանը ընտրած քաղաքացիների անունից
11:2507.07.26 -
Հասարակական
Երևանում բախվել են «Opel»-ն ու մոպեդը. մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց
11:0607.07.26 -
Միջազգային
Բելգիայի ՊՆ-ն կոչ է արել եվրոպացի առաջնորդներին չզայրացնել Թրամփին․ Politico
10:5907.07.26 -
Հասարակական
Քարաթափում՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում․ առկա է հետագա քարաթափման վտանգ
10:4707.07.26 -
Մամուլի տեսություն
Միջպետական ճանապարհի դիմաց Ադրբեջանի մեծ դրոշ են տեղադրել․ «Հրապարակ»
09:4207.07.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ում ավարտին են մոտենում կադրային վերադասավորումները. «Ժողովուրդ»
09:3807.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». «Ժողովուրդ»
09:1707.07.26 -
Սպորտ
Ալեքս Մարգարյանը կամային հաղթանակով դուրս եկավ Մ-20 Եվրոպայի առաջնության եզրափակիչ
23:4606.07.26 -
Քաղաքական
«Ուժեղ Հայաստան»-ը դատապարտում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները
23:1906.07.26 -
Տարածաշրջան
Մեր առաջնորդի արյան վրեժն ենք ուզում. Ալի Խամենեիի վերջին ճանապարհի 4-րդ օրն է
22:5406.07.26 -
Իրավական
Ծառուկյանի տնից առգրավվել են կենդանիներ և թռչուններ. ևս մեկ քրգործ են հարուցել նրա նկատմամբ. ՔԿ
22:4506.07.26 -
Հասարակական
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրիի և Երևանի մի շարք հասցեներում
22:3006.07.26 -
Հասարակական
Վրացական խոչընդոտներ կան Ալեքսանի ու հայկական խմիչքի՝ դեպի Եվրոպա ճանապարհին
21:1306.07.26 -
Իրավական
Ձերբակալել են Գագիկ Ծառուկյանին. նրան կալանավորելու միջնորդություն կներկայացնեն
20:4106.07.26 -
Իրավական
Մի մոլագարի հետ գործ ունենք. Ծառուկյանի տունը դեռ խուզարկում են, կապարակնքել են ՀՕԿ-ը
20:0306.07.26 -
Քաղաքական
Խափանվեց Փաշինյանի ծրագիրը. ընդդիմությունն ամուր դիրքերով է մտնում նոր խորհրդարան
19:4806.07.26 -
Հասարակական
Գետափ գյուղում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Volvo» մակնիշի բեռնատարը․ կա 3 զոհ
19:3206.07.26 -
Հասարակական
Փաշինյանը ԵԱՏՄ-ին հավատարմություն է հայտնում Եկատերինբուրգում. ընտրություններից հետո առաջին այցը
19:1406.07.26 -
Իրավական
Ընդդեմ ՊՆ-ի մի քանի տասնյակ հայցեր են ներկայացվել, բնակարանի գումար են պահանջում
19:0006.07.26 -
Քաղաքական
Վարչախումբը կորցրել է իր լեգիտիմությունը և չի կարող երկար կյանք ունենալ. Իշխան Սաղաթելյան
18:4506.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ինչո՞ւ ընդդիմությունը վերցրեց մանդատները և ի՞նչ կլիներ, եթե չվերցներ
18:3006.07.26 -
Կրթություն և գիտություն
Ինչպես դիմել քոլեջ. հաստատվել է մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունելության նոր կարգը. ԿԳՄՍՆ
17:4706.07.26
Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել պարբերաբար սկանդալի մեջ հայտնված Սպիտակի համայնքապետն ու որդին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սպիտակի սկանդալային համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը, որ մշտապես ծեծուջարդի պատմություններում է հայտնվում, պաշտոնապես հայտարարագիր է ներկայացրել այն մասին, որ, անհասկանալի հիմնավորմամբ, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից (ՍԱՊԾ-ից) կենսաթոշակ է ստացել։
Ներկայացնելով Սպիտակի համայնքապետին՝ թերեւս պետք է սկսել ամենաթարմ դեպքից։ Այս անգամ նրան մեղադրում են համայնքապետարանի միջանցքում քաղաքացուն ծեծելու համար։ Համայնքի գյուղերից մեկի՝ Քարաձորի բնակիչ Գագիկ Էմինյանն է պատմել, թե ինչպես է Նիկողոսյանը հենց քաղաքապետարանի միջանցքում իրեն ծեծել, հայհոյել, իսկ ինքը համայնքապետի ձեռքից մի կերպ է դուրս պրծել:
Երկու տարի առաջ Սպիտակի ղեկավար Քաջայր Նիկողոսյանն ու նրա որդին դարձյալ սկանդալի կենտրոնում էին հայտնվել համայնքի մեկ այլ գյուղում՝ Սարամեջում: Գյուղի 1500 բնակիչներից երկուսը հաճախ էին երեւացել Սպիտակի քաղաքապետարանում, համայնքի ղեկավարին խնդրել գյուղ գալ՝ գյուղի խնդիրներին, այդ թվում՝ «անջուր ոռոգման սեզոնի» մասին խոսելու: Սա «Քաղաքացիական պայմանագրի» անդամ համայնքապետի սրտով չէր եղել։ Նա կանչել էր Սարամեջի վարչական ղեկավարին թե՝ աշխատանքից հեռանալու մի դիմում գրիր, լավ միջնորդ չես գյուղի ու համայնքապետարանի միջեւ։ Սրանից գյուղը երկու մասի էր բաժանվել: Օրեր անց քաղաքապետի որդին՝ Գոռ Նիկողոսյանը, իր կողմնակիցների հետ ուշ երեկոյան, խանութ մտնելիս, ծեծել էր վարչական ղեկավար Թամարա Մինասյանի ամուսնուն: Գործը մեկ տարի քննելուց հետո, անցած տարի քաղաքապետի որդին, որ ծեծից հետո Սպիտակի «Հայփոստի» տնօրենի պաշտոնն էր ստացել, մեղավոր ճանաչվեց ու մեկ տարվա պայմանական ազատազրկման դատապարտվեց:
Իսկ ի՞նչ են հայտարարագրել հայր եւ որդի Նիկողոսյանները․
Քաջայր Նիկողոսյանը Սպիտակի համայնքապետի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականից։
Համաձայն 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրի՝ Նիկողոսյանը ունի 5 անշարժ գույք՝ 1 հողամաս, 1 բնակարան, 1 ավտոտնակ Սպիտակ քաղաքում եւ 1 բնակարան, ինչպես նաեւ բազմաբնակարան շենքի ոչ բնակելի 1 տարածք Երեւան քաղաքում։
Տրանսպորտային միջոց համայնքապետը չի հայտարարագրել։
Նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 467 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցը՝ 21 հազար դրամ։ Սպիտակի համայնքապետի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 7 մլն 977 հազար դրամ, որից 6 մլն 340 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմից, 1 մլն 137 հազար դրամը եկամտահարկի վերադարձ է ՀՀ ՊԵԿ-ից։ Իսկ, ահա, եկամտից 499 հազար դրամը կենսաթոշակ է մի կառույցից, որը կենսաթոշակի հետ որեւէ կապ չունի։ Թե ինչպես է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից Նիկողոսյանը կենսաթոշակ ստացել, այն էլ այն դեպքում, երբ որեւէ կապ չունի ո՛չ կառույցի, ո՛չ ոլորտի հետ՝ հարցական է։
Նիկողոսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Սպիտակի ՏԿ խորհրդի նախագահն է։
Քաջայր Նիկողոսյանի կինը՝ Արմինե Հակոբյանը, անհատ ձեռնարկատեր է, դուստրը՝ Լաուրան, բժիշկ է Վանաձորի բժշկական կենտրոնում։
Նիկողոսյանի որդին՝ Գոռ Նիկողոսյանը, համաձայն հոր լրացրած 2024 թվականի հայտարարագրի՝ չի աշխատում. սակայն նշված է, որ նա ստացել է եկամուտ՝ «տարեկան 36 մլն 753 հազար դրամ»։
Սպիտակի համայնքապետի եկամուտներից 5 մլն 625 հազար դրամը «ձեռնարկատիրական գործունեության դիմաց ստացված եկամուտ» է իր անվամբ գրանցված ԱՁ-ից։
Եկամուտներից 27 մլն դրամը փոխառություն է «Ակբա» բանկից, 3 մլն 669 հազար դրամը վարձատրություն է «Հայփոստ»-ից։
Քաջայր Նիկողոսյանի որդին՝ Գոռ Նիկողոսյանը, որպես եկամտահարկի վերադարձ ստացել է 458 հազար 433 դրամ։
Որպես տվյալ տարվա անշարժ գույք համայնքապետի որդին հայտարարագրել է՝ «1) բազմաբնակարան բնակելի շենքը` մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի եւ ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինություն, 2) 1 բնակարան Սպիտակ համայնքում»:
Սպիտակ համայնքում գտնվող տունը Գոռ Նիկողոսյանը 2023 թվականին նվիրատվություն է ստացել մորից»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
-
11:57
08.07.26
Մամուլի տեսություն 08.07.2026
Կարդալ ավելին
-
10:07
08.07.26
Ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին․ «Հրապարակ»
Կարդալ ավելին
-
10:01
08.07.26
ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգում․ «Հրապարակ»
Կարդալ ավելին
-
09:56
08.07.26
Կնյազ Հասանովը չորրորդ անգամ կվարի ԱԺ անդրանիկ նիստը. ինչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»
Կարդալ ավելին