Լրահոս
Հասարակական
09:30
08.05.26
299

Ի՞նչ եղանակ է սպասվում

Img default alt hy

Երևան քաղաքում՝

Մայիսի 8-ին, 10-ի, 11-ի և 12-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։ Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում՝

Մայիսի 8-ին և 12-ին ժամանակ առ ժամանակ, 9-11-ի ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ տեղ հնարավոր է կարկուտ:

Մայիսի 8-ի գիշերը և առավոտյան ժամերին առանձին լեռնային շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Մայիսի 9-ի, 10-ի և 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 9-12-ին աստիճանաբար կբարձրանա 5-7աստիճանով։