Լրահոս
Քաղաքական
21:10
16.03.26
148

Ի գործ՝ դեպի մեր երազանքների հզոր ու երբեմնի հաղթական Հայաստանի վերակառուցումը․ Սևակ Խաչատրյան

Img default alt hy

Այս իշխանության թիրախը ազգային արժեքներն ու բարոյականությունն են, իսկ միակ նպատակը՝ ցանկացած գնով վերարտադրվելը։ Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, «Հայաստան» դաշինքի հանդիսավոր միջոցառմանն ասաց «Առաջ» աջակենտրոն կուսակցության ԿԳԿ նախագահ Սևակ Խաչատրյանը։

«Պետությունը որպես մեկ ամբողջություն բաղկացած է կենսական օրգան համակարգերից, որոնք էլ ապահովում են պետության բնականոն կյանքը։ Այդ համակարգերից են համայնքը, ընտանիքը, մարդը։

Թվում է, որ ցանկացած իշխանություն պիտի գիտակցի այս պարզ տրամաբանությունը և մարդուն, որպես ժողովրդավար պետության գլխավոր արժեքի, տա հնարավորություն ունենալ արժեքահենք ընտանիք, որն էլ իր հերթին պիտի ձևավորի պետականաշեն համայնք։ Մեր պատկերացումները հաճախ կարելի է առավելապաշտական համարել, քանի որ վերջին տարիներին իմ ներկայացրած մոդելը այսօրվա իրականության հետ առնվազն աղերս չունի… «Առաջ» աջակենտրոն կուսակցությունը ստեղծվել է հենց այս նպատակների իրականացման և կյանքի կոչման համար։
Այս իշխանության թիրախը ազգային արժեքներն ու բարոյականությունն են, իսկ միակ նպատակը՝ ցանկացած գնով վերարտադրվելը։ Մեր կողմից ոչինչ չանելը կդիտվեր կամ որպես համաձայնություն, կամ անտարբերության դրսևորում, ինչը պակաս դավաճանական մոտեցում չէ։ Այդ պատճառով, ինքնստինքյան և ժամանակի պահանջից ծնվեց այն քաղաքական միավորը, որն իր շուրջ սկսեց համախմբել նրանց, ում համար հեշտ ճանապարհները գրավիչ չեն, ովքեր պատրաստ և ունակ են անել առավելագույնը  ազգային արժեքների պահպանման և մեր ինքնության համար»,- ասաց նա։