Լրահոս
Միջազգային
12:00
14.03.26
913

Հյուսիսային Կորեան արձակել է, ենթադրաբար, բալիստիկ հրթիռ

Img default alt hy

Հյուսիսային Կորեան արձակել է, ենթադրաբար, բալիստիկ հրթիռ։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Ճապոնիայի ծովային անվտանգության վարչությունը։

Ըստ նրանց տվյալների՝ հրթիռն արդեն ընկել է։

Yonhap գործակալությունը, հղում անելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեին, հայտնել է, որ ԿԺԴՀ-ն «անհայտ տեսակի արկ» է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։

Հարավկորեական կողմը վերլուծում է արկի թռիչքի տվյալները, ներառյալ դրա հեռահարությունը։ Հունվարի 27-ին ԿԺԴՀ-ն արդեն իրականացրել էր բալիստիկ հրթիռների արձակում։

Հիշեցնենք, որ Կորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ն մարտի 9-ից 19-ը անցկացնում են «Freedom Shield» համատեղ զորավարժությունները: