Լրահոս
Հասարակական
10:52
20.03.26
283

Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում․ պարզաբանում

Img default alt hy

Երևանի Մետրոպոլիտենը պարզաբանում է տարածել․

Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում։

Այս պահին մասնագետները տեղում իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ՝ խնդիրը հնարավորինս արագ վերացնելու և երթևեկությունը լիարժեք վերականգնելու համար։

Մինչ այդ մետրոպոլիտենը կանցնի մեկ գծանի երկկողմանի երթևեկության։
Հարգելի՛ ուղևորներ, հայցում ենք Ձեր ըմբռնումն ու ներողամտությունը։