Լրահոս
Հասարակական
15:41
25.05.26
114

ՀՀ ՊՆ նախկին շենքի մոտ բախվել է 3 ավտոմեքենա, մի քանի կիլոմետրանոց խցանում է առաջացել

Img default alt hy

Այսօր՝ մայիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում ու եթե ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները օպերատիվ չգործեին, ապա Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ ՀՀ Պաշտպանության նախարարության նախկին շենքի մոտից խցանումը, որը հասնում էր մինչև Արագածոտնի մարզ, ժամեր կտևեր։ Բախվել էին 3 տրանսպորտային միջոցներ ու վարորդները սպասում էին, թե երբ կժամանեն մեծն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Ի վերջո պարեկները վթարը ձևակերպեցին, ինչից հետո երթևեկությունը վերականգնվեց։

Իսկ վարորդները կապ էին հաստատել իրենց ԱՊՊԱ-ների հետ ու ստացել էին պատասխան, թե «կմոտենանք, չթողնեք ավտոմեքենաները տեղաշարժեն», իսկ հետո էլ թե «մենք չենք մոտենա, դուք նկարեք, նկարները կուղարկեք մեզ, իսկ հետո էլ պարեկների նկարածները մենք կուզենք»։