Լրահոս
Հայաստան
14:54
23.04.21
66

ՀՀ իշխանությունները միտում չեն ունեցել տարանջատելու հասարակությանը. Լիլիթ Մակունց

Img default alt hy

Սյունիքում վարչապետի այցի ընթացքում տեղի ունեցածն ակցիաներն էին՝ ուղեկցված խուլիգանական դրսևորումներով, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Հարցն այն է, որ կա որոշակի միտում՝ ՀՀ-ն բաժանելու մասերի, դա նկատվում է ուղղորդված խմբակների կողմից, որը չի կարող ընդունելի լինել որևէ երկրի քաղաքական ղեկավարության և իրավապահ համակարգի կողմից», - ասաց նա։

Մակունցն ասաց, թե չի կարող անուններ հնչեցնել, որովհետև չգիտի, թե այդ ակցիաներն ում կողմից են ուղղորդված։

 «Մեր գործողություններով մենք որևէ կերպ չենք փորձել և միտում չենք ունեցել տարանջատելու հասարակությանը։ Վերջին ամիսների ընթացքում ՀՀ իշխանությունների գործողությունները որևէ կերպ չեն մղել քաղաքացիներին ձեռնարկելու նման գործողություններ», - ասաց Լիլիթ Մակունցը։