-
Իրավական
ՆԳՆ-ն զգուշացնում է. որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ է
14:0007.06.26 -
Հասարակական
Այնքան են լկտիացել, արդեն նախագահի տան վրա էլ են հավելյալ մարդ գրանցում. Միկոյան
13:4007.06.26 -
Իրավական
Հերքում․ ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ
13:1707.06.26 -
Հասարակական
Ներխուժել են «Հայաստան» դաշինքի աջակիցների բնակարաններ. 10-ից ավելի անձի բերման են ենթարկել
13:0807.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Աննախադեպ ակտիվություն. ժամը 11-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 14,48 տոկոսը
12:3007.06.26 -
Հասարակական
Ժամը 11։00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել է 362 հազար 657 քաղաքացի՝ 14,5 տոկոսը. ԿԸՀ
12:1207.06.26 -
Քաղաքական
Ուղիղ I «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը քվեարկում է 7/3 տեղամասում
12:0007.06.26 -
Քաղաքական
Ո՛չ ես, ո՛չ էլ Քոչարյանը չենք պատրաստվում Հայաստանը լքել. Սամվել Կարապետյան
11:5307.06.26 -
Հասարակական
Վաղ առավոտից տոտալ հարձակում է ԲՀԿ տարածքային կառույցների, վստահված անձանց նկատմամբ. Իվետա Տոնոյան
11:2707.06.26 -
Հասարակական
Մենք կատարեցինք մեր ընտրությունը, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը․ Գարեգին երկրորդ
11:1607.06.26 -
Քաղաքական
«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի անդամներն ապօրինի բերման են ենթարկվում և ձերբակալվում
11:0307.06.26 -
Հասարակական
Աստված անսասան պահի հայոց պետությունը. Վեհափառ Հայրապետը Էջմիածնում կատարեց իր ընտրությունը
10:4207.06.26 -
Հասարակական
ՔՊ ներկայացուցիչները ընտրատեղամասեր են մուտք գործում իրենց քարոզչանյութերով. Ղահրամանյան
10:3807.06.26 -
Հասարակական
Փոփոխություններ բերող և իրապես ուժեղ Հայաստանի համար եմ քվեարկել. Արամ Վարդևանյան
10:2907.06.26 -
Հասարակական
Չարի հետ ընտրական պայքարի մեջ պետք չէր մտնել, բայց եթե այդպես է, կատարե՛ք ձեր պարտքը․ Բագրատ Սրբազան
10:1507.06.26 -
Քաղաքական
«Ես քվեարկել եմ հանուն վերածնվող Հայաստանի». Նարեկ Կարապետյանը քվեարկել է Տաշիրում
09:0707.06.26 -
Իրավական
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
08:4907.06.26 -
Միջազգային
Իսրայելի կողմից ԱՄՆ պաշտոնյաների նկատմամբ լրտեսության մասշտաբներն անցել են սահմանը․ NYT
22:4006.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Միլիարդավոր դոլարներ ու ռուբլիներ են հոսում Ադրբեջան. Բաքուն կուժեղացնի՞ ճնշումը՝ Երևանի վրա
22:0006.06.26 -
Իրավական
Հակակոռուպցիոն կոմիտեն միջնորդել է անձեռնմխելիությունից զրկել Դավիթ Ղազինյանին
21:5006.06.26 -
Միջազգային
Պեսկովը կոչ է արել չգերագնահատել ՍՊՄՏՖ-ին ԱՄՆ պատվիրակության այցի նշանակությունը։
21:2606.06.26 -
Հասարակական
Ստեփանավանում կարկուտը վնասել է գառնարած Արման Գալստյանի ձեռքերը և գլուխը
21:1706.06.26 -
Հայաստան
Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը․ Հենրիխ Մխիթարյան
20:5606.06.26 -
Միջազգային
Իրան-ԱՄՆ Հորմուզի փակուղին. փոխադարձ հարվածների մասին են հայտնում Թեհրանն ու Վաշինգտոնը
20:0706.06.26 -
Հասարակական
Հովհաննավանքի պատի քարերին կարգլույծի համար կամերա են մեխել․ Հովհաննես Իշխանյան
19:4906.06.26 -
Հասարակական
Ծաղկունքի աղետը. գայլերի հոշոտած 300 ոչխարի փոխհատուցման համար գյուղացին չգիտի՝ ում դիմի
19:0006.06.26 -
Միջազգային
Պուտինին կոպտել են. Ռուսաստանի նախագահը մերժում է Զելենսկիի՝ հանդիպման առաջարկը
17:5506.06.26 -
Քաղաքական
Ահազանգ. թիվ 33/50 տեղամասային կենտրոնում 3-րդ քվեաթերթիկների տրցակը բացակայում է
16:4806.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ում անսպասելի հայտարարություն են արել Զելենսկու՝ Պուտինին ուղղված նամակից հետո
16:2706.06.26 -
Միջազգային
Ալբանիայի կոմունիստական ռազմաբազան գրավել է Թրամփի փեսայի ուշադրությունը. սկանդալային նախագիծ
16:0006.06.26 -
Հասարակական
Վթարվել է Աբովյան քաղաքի 60 բարձրահարկ շենքերի ջրամատակարարումն ապահովող բարձր ճնշման ջրագիծը
15:3906.06.26 -
Միջազգային
Մոլդովայի իշխանությունները կարող են հրահրել արտահերթ ընտրություններ. Դոդոն
15:2506.06.26 -
Հասարակական
Որքա՞ն է կազմում ընտրողների ընդհանուր թիվը հունիսի 7-ի ընտրությունների նախօրեին
13:0806.06.26 -
Իրավական
Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում
11:4906.06.26 -
Իրավական
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում
11:1006.06.26 -
Միջազգային
Իրանի ԶՈՒ-ն հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմակայաններին հարվածելու մասին
10:5806.06.26 -
Հասարակական
Ծաղկունքում գայլերի հարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են սատկել
10:4706.06.26 -
Հասարակական
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
00:1506.06.26 -
Հասարակական
Կորպուսների հրամանատարներն անձամբ են ստիպում զինվորներին ընտրել ՔՊ․ «Հրապարակ»
23:3505.06.26 -
Հասարակական
Վարչական ռեսուրսի օգտագործումից՝ թշնամանքի հրահրում. 382 ընտրախախտում է արձանագրել «Արդար քվեն»
23:2305.06.26 -
Քաղաքական
Ես հավատում եմ Ռոբերտ Քոչարյանի ներուժին և ազգային գաղափարախոսությանը․ Միքայել Համբարձումյան
23:0005.06.26 -
Քաղաքական
Թրամփը կասկածում է, որ Փաշինյանը վերընտրվելու է. ինչո՞ւ է շտապում Վաշինգտոնը
22:5205.06.26 -
Հասարակական
Հայաստանում խաթարեցին հերթական լրատվամիջոցի գործունեությունը․ ՀԺՄ հայտարարությունը
22:1405.06.26 -
Հասարակական
ՔՊ ամփոփիչ հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից․ 20:30-ի դրությամբ՝ ներկա է շուրջ 16.000 մարդ
22:0805.06.26 -
Քաղաքական
Այդպես էլ չհասկացավ Փաշինյանը. երբեմնի թիմակիցների զարմանքը և մրցակիցների բերած փաստերը
22:0205.06.26 -
Քաղաքական
Սարսափում է Փաշինյանը խաբված ժողովրդի իմաստնությունից. Քոչարյանը խնդրում է քաղաքացուն վճռական լինել
21:3005.06.26 -
Հասարակական
Արցախցիները հունիսի 7-ին կընտրեն այն ուժերին, որոնք կարող են կանգնեցնել աղետը. հայտարարություն
21:1405.06.26 -
Հասարակական
Դատախազությունը հանգուցյալ Գորիկ Հակոբյանի նկատմամբ քրգործ է հարուցել «Մարտի 1»-ի գործով
20:4905.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Վերջին ժամերն են քարոզարշավի. ինտրիգներ, խոստումներ, ամփոփումներ
20:3005.06.26 -
Քաղաքական
Քաոսի ու նվաստացման ժամանակներն ավարտելու վճռականությամբ «Հայաստան» դաշինքն ամփոփում է քարոզարշավը
20:1305.06.26 -
Իրավական
«Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը չեղարկելու համար իրավական հիմքեր չկան. Հակոբյան
20:0305.06.26 -
Քաղաքական
ԿԸՀ-ն այսօր կքննի «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը
19:2905.06.26 -
Քաղաքական
Հեռացող Փաշինյանը հասկանում է, որ կորցնում է իշխանությունը․ անցել է շոուներին․ Ղահրամանյան
19:1405.06.26 -
Քաղաքական
Դիմում են տարել ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով
19:0705.06.26 -
Քաղաքական
Հայաստանում ոչ մի աղքատ ընտանիք չի վճարելու էլեկտրականության և ջրի գումարը․ Նարեկ Կարապետյան
18:3905.06.26 -
Հասարակական
Մի քանի օր շարունակ կենտրոնական փողոցներ փակ կլինեն․ Երևանում գինու օրեր են
17:4505.06.26 -
Քաղաքական
Խայտառակ վիճակից դուրս գալու համար գլխապտույտ բարեփոխումներ է խոստանում Սամվել Կարապետյանը
17:2405.06.26 -
Հասարակական
ԱՀԱԶԱՆԳ. ՀՀԿ-ական նախկին պատգամավոր «Լեդի Հակոբի տղեն մեզ վախեցնում է շատ վատ ձևով, որ ՔՊ-ին ձայն տանք»
17:1905.06.26 -
Միջազգային
Ի՞նչ կասի Պուտինը Զելենսկիին, երբ պատերազմն ավարտվի. Կրեմլում ստացել են Կիևի նամակը
17:0705.06.26 -
Հասարակական
Փաշինյանի աջակիցը մեքենայի տակ է գցել Ծառուկյանի երիտասարդ աջակցին, նա տեղափոխվել է հիվանդանոց
17:0005.06.26 -
Աշխարհ
Ամենօրյա սպանություններ, տառապանք, ցավ. ավերվող Գազան հարցնում է՝ որտե՞ղ է աշխարհը
16:2905.06.26 -
Հասարակական
ՔՊ-ի աջակիցների մեքենան վրաերթի է ենթարկել ընդդիմադիրներին, կան ծանր վիրավորներ. Սոնա Աղեկյան
16:1505.06.26 -
Հասարակական
Այսօր կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
16:0005.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Հաղթում է ՔՊ-ին միասնական ընդդիմությունը. վերջին հարցումների արդյունքները
15:3005.06.26 -
Հասարակական
Ընտրատեղամաս չգնալը հավասարազոր է ադրբեջանաթուրքական ծրագրին աջակցելուն․ ԱԱԾ պահեստազորի սպաներ
15:2105.06.26 -
Քաղաքական
Ո՞ւմ պետք է քվեարկի ջավախահայությունը և ինչո՞ւ․ փաստեր և հիմնավորումներ. Yerkir
15:1505.06.26 -
Տարածաշրջան
Ազովի ծովում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ադրբեջանի հինգ քաղաքացի է զոհվել
15:0005.06.26 -
Հասարակական
Փաշինյանը երեկ Հանրայինի բանավեճում պարտվեց, և հիմա հարձակվել է լրատվամիջոցի վրա. Մարիաննա Ղահրամանյան
14:2705.06.26 -
Հասարակական
«Zhongtong» ավտոբուսը վրաերթի է ենթարկել 23-ամյա աղջկա. նա տեղափոխվել է հիվանդանոց
13:4005.06.26 -
Հասարակական
Սատանաների ոհմակին հունիսի 7-ին պետք է վռնդել. Սևանում մեծ սպասելիքներ կան «Հայաստան» դաշինքից
13:2705.06.26 -
Հասարակական
Ընդդիմությունը՝ 46,6 տոկոս, Փաշինյանը՝ 32,4 տոկոս․ նոր հարցման արդյունքներ
13:1905.06.26 -
Հասարակական
Հունիսի 5-ին, ժամը՝ 13:00-ին Երևանում տեղի կունենա «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ
11:5505.06.26 -
Իրավական
40 անձի նկատմամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 գործ է փոխանցվել դատարան
11:4205.06.26 -
Մամուլի տեսություն
ԲՀԿ-ի երեք պատգամավորի թեկնածուներ հայտնվել են Հակակոռուպցիոն կոմիտեի թիրախում. «Ժողովուրդ»
11:1805.06.26 -
Իրավական
Ձերբակալման որոշում է կայացվել Գագիկ Խաչատրյանի և որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ
11:0605.06.26 -
Հասարակական
Գեղարքունիքում բեռնատարը վրաերթի է ենթարկել 49–ամյա քաղաքացուն. վերջինս տեղում մահացել է
10:5905.06.26 -
Մամուլի տեսություն
911 մլն դրամ՝ արտասահմանյան այցերի համար․ ի՞նչ արդյունք են տվել պատգամավորների գործուղումները. «Հետք»
10:3505.06.26 -
Մամուլի տեսություն
Այսօր սպասվում են նոր ձերբակալություններ ու բացահայտումներ․ «Իրավունք»
10:1605.06.26 -
Մամուլի տեսություն
Բժշկական կենտրոնը քարոզչություն է անում. արգելված գործիք. «Ժողովուրդ»
10:0105.06.26 -
Մամուլի տեսություն
Ռուսաստանը փակում է շուկան, կառավարությունը երկարացնում է վարկերի ժամկետները․ ինչո՞ւ են փոխում աջակցության ծրագիրը. «Ժողովուրդ»
09:5605.06.26 -
Մամուլի տեսություն
Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացարկ են ներկայացրել․ «Հրապարակ»
09:5005.06.26 -
Քաղաքական
Իզուր եք այս մարդուն այսքան հարց տալիս, նա 3-4 օրից իշխանություն չի լինելու․ Նարեկ Կարապետյան
23:3604.06.26 -
Քաղաքական
Սամվել Կարապետյանը երկիրն ազատելու է աղքատության ճիրաններից. Նարեկ Կարապետյան
22:4804.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Եվրոպան 50 միլիոն եվրո է խոստանում Փաշինյանին՝ ընտրություններից 3 օր առաջ
22:4504.06.26 -
Քաղաքական
Նարեկ Կարապետյանը ներկայացրեց՝ ով է Հայաստան բերել 300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին խոսույթը
22:4004.06.26
ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի տեքստը
ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի տեքստը՝
Հիմք ընդունելով, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի վկայությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ադրբեջանի Հանրապետության նախագահը ստորագրել են Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի համատեղ հռչակագիրն Ամերիկայի Միացյալ Նահանգների Վաշինգտոն քաղաքում տեղի ունեցած իրենց հանդիպման արդյունքների վերաբերյալ (Համատեղ հռչակագիր)՝ Հարավային Կովկասում տևական խաղաղության առաջմղման համար,
հիմք ընդունելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Հայաստանի Հանրապետությունը ցանկանում են ունենալ տևական գործընկերություն իրենց երկու ժողովուրդների և կառավարությունների միջև,
հիմք ընդունելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության նպատակն է, որ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը (ԹՐԻՓՓ) նպաստի տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը, բարգավաճմանը և ինտեգրմանը, ինչպես նաև ստեղծի առանցքային առևտրային ուղի ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար նոր շուկաներ բացելու համար, և տնտեսական օգուտներ ստեղծի հայաստանյան ընկերությունների համար ԹՐԻՓՓ-ի կառուցման և գործարկման ընթացքում,
հիմք ընդունելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Հայաստանի Հանրապետությունը ճանաչում են, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը, այդ թվում՝ միջպետական սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, ԱՄՆ-ի կայուն ներգրավվածությունը և տարածաշրջանային համագործակցությունն ու կայունությունը կնպաստեն ԹՐԻՓՓ-ի հաջողությանը,
հիմք ընդունելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղարը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը 2026 թվականի հունվարի 13-ին հրապարակել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի (ԻՇ) հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ձեռք բերած հանձնառությունները կյանքի կոչելու և Հայաստանի և Ադրբեջանի բարգավաճումն ու անվտանգությունն ամրապնդելու, ինչպես նաև ԱՄՆ առևտուրը խթանելու համար,
հիմք ընդունելով, որ Կողմերը ճանաչում են, որ Հայաստանը լիակատար ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն և իրավազորություն է պահպանում Հայաստանի ինքնիշխան տարածքում ԹՐԻՓՓ-ի իրականացման բոլոր գոտիների նկատմամբ, և հաստատում են, որ սույն Համաձայնագիրը և ԹՐԻՓՓ-ը նպատակ ունեն ծառայելու որպես առանցքային մեխանիզմներ հանուն խաղաղ և ինքնիշխան Հայաստանի,
հիմք ընդունելով, որ ԹՐԻՓՓ-ը միտված է Հայաստանի տարածքում անխոչընդոտ, բազմամոդալ տարանցիկ փոխկապակցվածության ստեղծմանը՝ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և ինտեգրմանը՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգանքի հիման վրա՝ միևնույն ժամանակ կապելով Ադրբեջանի հիմնական մասն իր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և ստեղծելով Տրանսկասպյան առևտրային երթուղու կենսական հանգույց, ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ-ը միջազգային և ներպետական փոխկապակցվածության փոխադարձ առավելություններ կստեղծի Հայաստանի Հանրապետության համար,
վկայակոչելով Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 1992 թվականի ապրիլի 2-ին Վաշինգտոնում ստորագրված Ներդրումների խրախուսման համաձայնագիրը, 1992 թվականի դեկտեմբերի 15-ին Երևանում ստորագրված «Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև համագործակցության վերաբերյալ մարդասիրական և տեխնիկատնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու մասին» համաձայնագիրը, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև 1992 թվականի սեպտեմբերի 23-ին Վաշինգտոնում ստորագրված «Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը,
Վերոշարադրյալի հիման վրա՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները (Միացյալ Նահանգներ) և Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) (յուրաքանչյուրը առանձին՝ Կողմ, իսկ միասին՝ Կողմեր) սույնով կնքում են «ԹՐԻՓՓ-ի մասին» սույն շրջանակային համաձայնագիրը (Համաձայնագիր), ինչպես սահմանված է ստորև։
Հոդված 1. Սահմանումները
Սույն Համաձայնագրի նպատակներով՝
1․ «Բաժնետերեր» նշանակում է ԹԶԸ ԱՄՆ և Հայաստան։
2․ «Բաժնետիրական համաձայնագիր» նշանակում է Միացյալ Նահանգների և Նյու Յորք նահանգի օրենքներով կարգավորվող առևտրային գործիք, որը կարգավորելու է ԹԶԸ-ի Բաժնետերերի որոշակի իրավունքներ և պարտավորություններ և ԹԶԸ-ի կառավարման և ղեկավարման հետ կապված հարցեր։
3․ «Հատուկ նշանակության կազմակերպություն (ՀՆԿ)» նշանակում է դուստր կազմակերպություն, որը պետք է ԹԶԸ-ի կողմից ստեղծվի ԹՐԻՓՓ-ի առանձին բաղադրիչի իրականացման նպատակով։
4․ «ԹԶԸ» նշանակում է ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերություն՝ ԹԶԸ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև համատեղ ձեռնարկություն, որը Հայաստանում պետք է հիմնադրվի որպես բաժնետիրական ընկերություն։
5․ «ԹԶԸ ԱՄՆ» նշանակում է առևտրային կազմակերպություն, որը պետք է հիմնադրվի Դելավեր նահանգում որպես Միացյալ Նահանգների գործակալություն հանդիսացող՝ Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիային (ԶՖԿ) ամբողջությամբ պատկանող դուստր ձեռնարկություն:
6․ «ԹԶԸ-ի կանոնադրություն» նշանակում է Հայաստանի օրենսդրությամբ կարգավորվող առևտրային գործիք, որով հիմնադրվում է ԹԶԸ-ն։
7․ «ԹՐԻՓՓ-ի իրականացման գոտի» նշանակում է Հայաստանի այն հողատարածքը, որը պետք է օգտագործվի ԹՐԻՓՓ-ի կոնկրետ նախագծի համար, և որը Կողմերը համատեղ կորոշեն ԹԶԸ-ի հետ խորհրդակցությունների անցկացմամբ` դրա հիմնադրումից հետո, հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են, ի թիվս այլնի, իրագործելիության և նախագծային ուսումնասիրությունները, ինչպես նաև քաղաքական նկատառումները (միասին՝ «ԹՐԻՓՓ-ի իրականացման գոտիներ»):
8․ «ԹՐԻՓՓ նախագիծ» նշանակում է Հայաստանում իրականացվող կոնկրետ նախագիծ, որը Կողմերի փոխադարձ հաստատմամբ ԹՐԻՓՓ-ի շրջանակներում է, այդ թվում, բայց չսահմանափակվելով ԹՐԻՓՓ-ի հետևյալ բաղադրիչներով՝ երկաթուղային, ճանապարհային, նավթատար և գազատար խողովակաշարերի, օպտիկամանրաթելային և էներգետիկ նախագծեր (միասին՝ «ԹՐԻՓՓ նախագծեր»):
Հոդված 2. Համաձայնագրի նպատակները
1 ․Սույն Համաձայնագրի նպատակը և Կողմերի քաղաքականությունն է խորացնել Կողմերի միջև տնտեսական համագործակցությունը՝ ԹՐԻՓՓ-ի իրականացման և դրա հաջողության ապահովման նպատակով՝ 3-րդ հոդվածի 2-րդ կետում նշված գործիքների ներդրմամբ:
2․ Կողմերը պետք է համագործակցեն ԹՐԻՓՓ-ի իրականացումը հնարավոր դարձնելու ուղղությամբ՝ միջազգային, միջպետական և ներպետական տրանսպորտային փոխկապակցվածության, տարածաշրջանային և համաշխարհային առևտրի ընդլայնման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման ամրապնդման նպատակով:
Հոդված 3. Համատեղ ձեռնարկություն ստեղծելու հնարավորության ապահովումը
1․ Կողմերի քաղաքականությունն է միասին աշխատել ԹՐԻՓՓ-ի ստեղծման ուղղությամբ, և երկու Կողմերն ուղղակիորեն շահագրգռված են ԹՐԻՓՓ-ի հաջողությամբ:
2․ Կողմերի մտադրությունն է, որ ԹԶԸ ԱՄՆ-ի և Հայաստանի կողմից հիմնադրվի համատեղ ձեռնարկություն՝ ԹԶԸ անվանմամբ, որում ԹԶԸ ԱՄՆ-ին պատկանում է 74% վերահսկող բաժնեմասնակցություն, իսկ Հայաստանին՝ 26% բաժնեմասնակցություն: Կողմերը նախատեսում են, որ ԹԶԸ-ն կաջակցի ԹՐԻՓՓ-ի իրականացմանը: ԹԶԸ-ի ստեղծման նպատակով Կողմերը նախատեսում են, որ ԹԶԸ ԱՄՆ-ն և Հայաստանը ստորագրեն երկու առանձին փաստաթուղթ՝ ա) ԹԶԸ-ի կանոնադրությունը և բ) Բաժնետիրական համաձայնագիրը:
3․ Կողմերը նախատեսում են, որ Բաժնետերերը նախնական 49-ամյա ժամկետի ավարտից հետո հնարավորություն ունենան փոխադարձ համաձայնությամբ երկարաձգելու 6-րդ հոդվածի 2-րդ կետում նշված իրավունքները ևս 50 տարով․ այդ դեպքում Հայաստանի բաժնեմասնակցությունը ԹԶԸ-ում պետք է ավելանա մինչև 49%, իսկ ժամկետի երկարաձգումը պետք է լինի Հայաստանի կողմից միակ հատուցումը ԹԶԸ-ում Հայաստանի բաժնեմասնակցության նշված ավելացման համար: Հայաստանի բաժնեմասնակցության ավելացումը պետք է լինի ԹԶԸ ԱՄՆ-ի կողմից միակ հատուցումը ժամկետի երկարաձգման համար:
4․ Կողմերը նախատեսում են, որ Բաժնետերերը, ըստ անհրաժեշտության, ԹԶԸ-ի կանոնադրության մեջ և Բաժնետիրական համաձայնագրում պետք է սահմանեն որոշումների կայացման հատուկ մեխանիզմներ՝ փոխադարձ համաձայնություն պահանջող և Կողմերին վերապահված հարցերի համար, որոնք պետք է մանրամասն ներկայացվեն ԹԶԸ-ի կանոնադրության մեջ և (կամ) Բաժնետիրական համաձայնագրում:
5․ Կողմերին վերապահված հարցերը վերաբերում են հետևյալին, սակայն չեն սահմանափակվում դրանցով՝ բաժնետերերի մասնակցություն (այդ թվում՝ ԹԶԸ-ում վերահսկողության փոփոխությունը, բաժնետոմսերի փոխանցումը ԹԶԸ-ում, ՀՆԿ-ների հիմնադրումը և դրանց նկատմամբ սեփականությունը), խոշոր պայմանագրային և ֆինանսական գործարքներ կնքելու մասին որոշումներ, կոնցեսիոն իրավունքների շնորհում և կոնցեսիոն համաձայնագրերի վերջնական պայմանների սահմանում և Համատեղ հռչակագրին, ազգային անվտանգությանը վերաբերող և քաղաքական բնույթի այլ հարցեր: ՀՆԿ-ների մակարդակում համանման հարցերը նույնպես պետք է դիտարկվեն որպես փոխադարձ համաձայնություն պահանջող Կողմերին վերապահված հարցեր, որոնք պետք է մանրամասն ներկայացվեն ԹԶԸ-ի կանոնադրության մեջ և (կամ) Բաժնետիրական համաձայնագրում:
6․ ԹԶԸ-ի կամ դրա ՀՆԿ-ների կողմից անհրաժեշտ գործարքների կնքմանն աջակցելու նպատակով Հայաստանը համաձայնում է բացառություններ նախատեսել բաժնետիրական ընկերությունների, գնումների և պետություն-մասնավոր գործընկերության ձևավորման վերաբերյալ Հայաստանի օրենսդրությամբ: Հայաստանը համաձայնում է, որ այդ բացառությունները, ըստ անհրաժեշտության, պետք է նշվեն Բաժնետիրական համաձայնագրում և (կամ) ԹԶԸ-ի կանոնադրության մեջ։
7․ Կողմերը նախատեսում են, որ ԹԶԸ ԱՄՆ-ն շարունակելու է մշտապես հանդիսանալ Միացյալ Նահանգների սեփականությունը և գտնվել նրա վերահսկողության ներքո, և որ որևէ երրորդ կողմ չի կարող ձեռք բերել ԹԶԸ ԱՄՆ-ի նկատմամբ սեփականության իրավունքներ։
Հոդված 4. ՀՆԿ-ները
1․ Կողմերն ակնկալում են, որ ՀՆԿ-ները գործելու են որպես ԹԶԸ-ի դուստր ձեռնարկություններ՝ ԹՐԻՓՓ-ի բաղադրիչներից յուրաքանչյուրը որպես ԹՐԻՓՓ նախագիծ իրականացնելու նպատակով։
2․ 3-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերին համապատասխան՝ Կողմերը նախատեսում են, որ ԹԶԸ-ն յուրաքանչյուր ՀՆԿ-ի ստեղծման և դրանում ունեցած իր բաժնեմասնակցության միջոցով իրեն վերապահելու է որոշակի հարցերի առնչությամբ որոշումների կայացման լիազորությունը, որոնք որոշվելու են ԹԶԸ-ի կողմից։
3․ Հայաստանը համաձայնում է, որ ԹԶԸ-ն լիազորված կլինի ընտրելու երրորդ կողմերի՝ ՀՆԿ-ների կողմից ստեղծվող յուրաքանչյուր ԹՐԻՓՓ ծրագրի իրականացմանն աջակցելու համար, այդ թվում՝ այն երրորդ կողմերը, որոնք հանդես կգան որպես կոնցեսիոներներ, հովանավորներ, օպերատորներ, կապալառուներ, ինչպես նաև տվյալ ԹՐԻՓՓ նախագծի ՆԳՇ (նախագծման գնումների և շինարարական) ծառայություններ մատուցողներ։
4․ Յուրաքանչյուր ՀՆԿ-ի ստեղծումից հետո՝ ԹԶԸ-ի կողմից ծանուցվելուց հետո, Հայաստանը 4-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխանող և ԹԶԸ-ի կողմից հաստատված ՀՆԿ-ի հետ կկնքի կոնցեսիոն կամ այլ համաձայնագրեր՝ համաձայն 3-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի։
Հոդված 5. ԹՐԻՓՓ-ի համակարգումը և ԹԶԸ-ի գործունեության ապահովումը
1․ Հայաստանը կնշանակի պատասխանատու բարձրաստիճան կոնտակտային անձ՝ առաջնորդելու Հայաստանի կառավարության մասնակցությունը սույն Համաձայնագրի, ԹԶԸ-ի կանոնադրության և Բաժնետերերի համաձայնագրի կատարման ու իրականացման գործընթացներում՝ Հայաստանի պետական մարմինների միջև արդյունավետ համակարգումն ապահովելու նպատակով։
2․ Սույն Համաձայնագրի նպատակների իրականացման համար Հայաստանի կառավարությունը պետք է ապահովի՝
ա) համապատասխան օրենսդրության ընդունումը, փոփոխությունը, պահպանումն ու կիրարկումը.
բ) ԹԶԸ-ի և դրա ՀՆԿ-ների համար լիցենզիաների, թույլտվությունների, հաստատումների ժամանակին տրամադրումը և կարգավորող գործընթացների իրականացումը։
1․ Միացյալ Նահանգները համաձայնում է, որ կնշանակի բարձրաստիճան կոնտակտային անձ՝ ԹՐԻՓՓ-ի հետ կապված քաղաքականության ցանկացած հարց քննարկելու նպատակով։
2․ Միացյալ Նահանգները մտադիր է ձեռնարկել քայլեր՝ Հայաստանի հետ համատեղ ԹԶԸ-ի հիմնադրման համար թույլտվություն ստանալու նպատակով, ինչը ներառում է Կոնգրեսին ծանուցումը և ԶՖԿ-ի տնօրենների խորհրդից անհրաժեշտ հաստատման ստացումը։
3․ Հայաստանը հաստատում է, որ իր Սահմանադրությանը համապատասխան՝ Հայաստանի օրենսդրության հետ որևէ հակասության դեպքում կկիրառվի սույն Համաձայնագիրը։
4․ Միացյալ Նահանգները մտադիր է տրամադրել ֆինանսավորում և (կամ) աջակցել ԹՐԻՓՓ նախագծերի համար ֆինանսավորման ապահովմանը՝ ֆինանսական միջոցների առկայության դեպքում ու կիրառելի պահանջներին համապատասխան կամ առևտրային պայմաններով` պետական և ոչ պետական ներդրողների կողմից։
Հոդված 6. Հողօգտագործման/կառուցապատման իրավունքները/կոնցեսիաները
1․ Հայաստանը կձեռնարկի Հայաստանի օրենսդրությանը համապատասխանող բոլոր անհրաժեշտ միջոցները և հնարավորինս սեղմ ժամկետներում, որպեսզի՝ ա) ապահովի, որ ԹՐԻՓՓ-ի իրականացման գոտիների երկայնությամբ գտնվող հողամասերը Հայաստանի սեփականությունն են կամ կարող են դառնալ Հայաստանի սեփականությունը, և բ) ապահովի, որ այդ հողամասերը զերծ լինեն ցանկացած ծանրաբեռնվածությունից կամ երրորդ անձանց իրավունքներից, ինչպես նաև կրի այդ գործընթացների հետ կապված բոլոր ֆինանսական ծախսերը։
2․ ԹԶԸ-ի հիմնադրումից և ԹՐԻՓՓ-ի իրականացման յուրաքանչյուր գոտին որոշելուց հետո Հայաստանը ԹԶԸ-ին տրամադրում է 49 (քառասունինը) տարի նախնական ժամկետով հողօգտագործման բացառիկ իրավունքներ, կառուցապատման իրավունքներ, հարակից թույլտվություններ և մյուս բոլոր իրավունքները, որոնք համատեղ կորոշվեն Հայաստանի կառավարության և ԹԶԸ-ի կողմից՝ համապատասխան ԹՐԻՓՓ ծրագրի արդյունավետ զարգացման, շահագործման և (կամ) պահպանման համար, ըստ կիրառելիության, և այդ իրավունքները լրիվությամբ փոխանցելի կլինեն ՀՆԿ-ներին։
3․ Հայաստանը համաձայնում է, որ ԹԶԸ-ին թույլատրվում է մշակել կոնցեսիայի մանրամասն պայմանները, որոնք կիրազեկեն կոնցեսիոների ընտրությունը՝ 4-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով:
4․ Հայաստանը համաձայնում է, որ՝
ա) կմնա ցանկացած կոնցեսիայի միակ տրամադրողը և, հետևաբար, չի համարվի, որ ԹԶԸ-ն ամբողջությամբ կամ մասամբ ստանձնել է Հայաստանի պարտավորությունները,
բ) չի համարի, որ ԹԶԸ-ն կոնցեսիոներ է կամ որևէ կոնցեսիոն պայմանագրով ստանձնել է ՀՆԿ-ների կամ կոնցեսիոներների որևէ պարտավորություն։
1․ Կողմերն ակնկալում են, որ կառուցապատման իրավունքների գործողության ժամկետի ավարտից հետո կամ այն դեպքում, երբ ԹԶԸ-ն որևէ պատճառով դադարեցնի իր գործունեությունը, կամ Բաժնետերերի փոխադարձ համաձայնությամբ ԹԶԸ-ի ունեցած մնացորդային ցանկացած իրավունք վերադարձվում է Հայաստանին՝ առանց Հայաստանի կողմից որևէ վճարի կամ հատուցման։
2․ Սույն Համաձայնագրում ոչինչ չի խոչընդոտում Հայաստանի ինքնիշխան տարածքում որևէ անձի կողմից այնպիսի ենթակառուցվածքի կառուցմանը և շահագործմանը, որը ԹՐԻՓՓ նախագիծ չէ:
Հոդված 7. Արտակարգ իրավիճակներին արձագանքումը և ենթակառուցվածքների անվտանգությունը
1․ Կողմերը հաստատում են, որ Հայաստանը պահպանում է լիակատար իշխանություն Հայաստանի ինքնիշխան տարածքում, և որ Հայաստանի իշխանությունները գործելու նախապատվություն ունեն ԹՐԻՓՓ-ի իրականացման գոտիներում արտակարգ բոլոր իրավիճակների առաջացման դեպքում։
2․ Կողմերը մտադիր են, որ Հայաստանն ունենա ԹՐԻՓՓ-ի իրականացման գոտիների ենթակառուցվածքների անվտանգության պլանները հաստատելու իրավունք։ Եթե այդ պլանները ներառեն մասնավոր անվտանգության աշխատակիցներին աշխատանքի ընդունում, ապա այդ աշխատակիցները պետք է ենթակա լինեն Հայաստանի կողմից լիցենզավորման։
Հոդված 8. Մաքսային հսկողությունը/սահմանային անվտանգությունը
1․ Կողմերն ընդունում են, որ Հայաստանը պահպանում է լիակատար ինքնիշխանություն և իրավազորություն իր սահմանների և մաքսային գործառնությունների նկատմամբ, պարտավորվում է ապահովել սահմանների արդյունավետ կառավարում և ունի իր սահմանային հսկողության բոլոր կետերում ֆիզիկական ներկայություն պահպանելու իրավունք։ Հայաստանը, իր ներպետական օրենսդրությանը և միջազգային համաձայնագրերին համապատասխան, շարունակում է պատասխանատու լինել և տրամադրել համապատասխան ենթակառուցվածքներ հետևյալի համար՝
ա) անվտանգություն և իրավապահ գործունեություն,
բ) սահմանային հսկողություն և սահմանային անվտանգություն,
գ) մաքսային և միգրացիոն հսկողություն,
դ) հարկերի և տուրքերի փոխանցում պետական բյուջե,
ե) պետական տեղեկատվական համակարգեր, և
զ) պետական վարչարարություն և վերահսկողություն։
1․ Հայաստանը կգործադրի իր լավագույն ջանքերը՝ սահմանային անվտանգության և մաքսային հսկողության ժամանակակից ընթացակարգեր ընդունելու, պահպանելու և դրանք օպտիմալացնելու համար՝ միաժամանակ պահպանելով Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը, կօգտագործի թվային գործիքներ՝ ԹԶԸ-ի և դրա ՀՆԿ-ների արդյունավետ աշխատանքը և ԹՐԻՓՓ-ի փոխգործակցելիությունը տարածաշրջանային տարանցիկ ցանցերի հետ դյուրացնելու համար։ Սա կարող է ներառել այնպիսի քայլերի ձեռնարկում, որոնք անհրաժեշտ են ԹՐԻՓՓ նախագծերի մաքսային և միգրացիոն գործառությունների «ֆրոնտ օֆիս - բեք օֆիս» («ընդունարան» - «գրասենյակ») գործառական մոդելի իրականացման համար՝ ԻՇ-ին և Համատեղ հռչակագրի սկզբունքներին համապատասխան:
2 Հայաստանը համաձայնում է օգտվել մասնավոր օպերատորների («ֆրոնտ օֆիս») ծառայություններից՝ ԹՐԻՓՓ-ի իրականացման գոտիների համապատասխան սահմանային անցակետերում հաճախորդների առերես սպասարկման ծառայություններ մատուցելու համար` Հայաստանի և ԹԶԸ-ի փոխադարձ համաձայնությամբ:
3․ Միացյալ Նահանգները մտադիր է համագործակցել Հայաստանի սահմանային անվտանգության բարելավման ուղղությամբ, ինչպես ամրագրված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության վերաբերյալ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փոխըմբռնման հուշագրում։
4․ Կողմերը մտադիր են միասին գործել՝ ապահովելու, որ ԹՐԻՓՓ-ի իրականացման գոտիներում սահմանային անվտանգությանն առնչվող բոլոր գործընթացներն ու ընթացակարգերն իրականացվեն ԹՐԻՓՓ-ի բարեհաջող իրագործմանը նպաստող եղանակով՝ Հայաստանի օրենսդրությամբ թույլատրված կարգով։
Հոդված 9. Հարկումը
1. Հայաստանը համաձայնում է, որ ԹԶԸ-ի կողմից` որպես Հայաստանի ռեզիդենտից ԹԶԸ ԱՄՆ-ին` որպես Միացյալ Նահանգների ռեզիդենտի բաշխված շահաբաժինները Հայաստանում ազատվում են հարկումից՝ պայմանով, որ ԹԶԸ ԱՄՆ-ի վերջնական սեփականատերը Միացյալ Նահանգների կառավարությունն է։
2. Հայաստանը համաձայնում է, որ ԹԶԸ-ն ՀՆԿ-ների կողմից ԹԶԸ-ին բաշխված շահութաբաժինների մասով Հայաստանում հարկ չի վճարելու։
3. Հայաստանը համաձայնում է, որ ԹԶԸ-ն ԹԶԸ-ի կամ ՀՆԿ-ի բաժնետոմսերի օտարման դեպքում Հայաստանում կապիտալի հավելաճի հարկ չվճարի։
4. Հայաստանը համաձայնում է, որ ԹԶԸ-ն և ՀՆԿ-ները Հայաստանում որևէ հարկ չեն վճարելու 6-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված ՝ Հայաստանի կառավարության կողմից ԹԶԸ-ին կամ ԹԶԸ-ի կողմից ՀՆԿ-ներին իրավունքների փոխանցման գործարքների համար։
Հոդված 10. Վեճերի կարգավորումը
1․ Կողմերը կձգտեն համաձայնության հասնել սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման վերաբերյալ և բոլոր հնարավոր ջանքերը կգործադրեն՝ համագործակցության ու խորհրդակցությունների միջոցով դրա իրականացման վրա հնարավոր ազդեցություն ունեցող ցանկացած հարցի փոխադարձաբար ընդունելի լուծմանը հասնելու նպատակով։
2․ Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման առնչությամբ վեճ ծագելու դեպքում այն պետք է կարգավորվի փոխադարձ խորհրդակցությունների միջոցով։
Հոդված 11. Տեխնիկական դրույթներ
1․ Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներքին ընթացակարգերը ավարտելու մասին Կողմերի միջև փոխանակվող վերջին հայտագրի ստացման օրվանից։
2․ Սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել Կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ։
3․ Սույն Համաձայնագրի գործողությունը կարող է դադարեցվել Կողմերից ցանկացածի կողմից՝ մյուս Կողմին գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումն ուժի մեջ է մտնում այդ գրավոր ծանուցումն ուղարկելու օրվանից 1 տարի հետո»։
-
12:47
07.06.26
Պաթոլոգիկ ստախոս է, եթե այդ մարդը ընտրվի, աղետ կլինի երկրի համար. Քոչարյան
Կարդալ ավելին
-
12:43
07.06.26
Փաշինյանը հեռանում է․ ԱՄՆ-ն համոզվել է. Politik.am
Կարդալ ավելին
-
12:35
07.06.26
Ժամանակն է, որ Նիկոլ Փաշինյանը շատ երկար նստի. Ռոբերտ Քոչարյան
Կարդալ ավելին
-
12:00
07.06.26
Ուղիղ I «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը քվեարկում է 7/3 տեղամասում
Կարդալ ավելին