Լրահոս
Քաղաքական
20:04
16.03.26
124

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ-ն շարունակում են համագործակցությունը, նրանց է միացել «Առաջ» կուսակցությունը․ Իշխան Սաղաթելյան

Img default alt hy

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ–ն որոշել են շարունակել համագործակցությունը և առաջիկա ընտրություններին մասնակցելու ենք միասնաբար «Հայաստան» դաշինքով։

Այս մասին հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր և ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Այսօր պատիվ ունեմ պաշտոնապես հայտնելու. Հայաստանի երկրորդ նախագահը Ռոբերտ Քոչարյանը և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը  շարունակում են համագործակցությունը։ Մեզ է միացել «ԱռԱջ» կուսակցությունը, նաև հանրային ու քաղաքական բազմաթիվ գործիչներ։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մենք մասնակցելու ենք միասնաբար՝ «Հայաստան» Դաշինքով ։

Սա սոսկ նախընտրական միավորում չէ։ Անձի կամ անձերի շուրջ համախմբվելու  փորձ չէ։  Սա Հայաստանի ճակատագրով մտահոգ ուժերի և մարդկանց ՝ջանքերի մեկտեղումն է՝ հայկական ինքնությունը պահելու, մրցունակ և անվտանգ Հայաստան վերակերտելու նպատակով։

Անցնող ժամանակը մեզ համար չի եղել պարզապես քաղաքականությամբ զբաղվելու կամ պատգամավոր աշխատելու տարիներ։ Դրանք պայքարի և գոյության կռվի տարիներ էին։ Մենք չենք լռել, չենք հաշտվել, չենք նահանջել, չենք համակերպվել, չենք թաքնվել, մենք դեմ առ դեմ կռիվ ենք տվել և փողոցում, և խորհրդարանում և միջազգային հարթակներում»,- նշեց Սաղաթելյանը։