Լրահոս
Սպորտ
18:59
18.03.26
100

Հայաստանի և Իրանի շախմատիստները կմրցեն Երևանում

Img default alt hy

Հայաստանի շախմատի ակադեմիայում մարտի 18-ից 21-ը կանցկացվի բարեկամական հանդիպում, որտեղ կմրցեն Հայաստանի և Իրանի ուժեղագույն երիտասարդ շախմատիստները: Կազմակերպիչը Հայաստանի շախմատի ֆեդերացիան է, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը։

Հայաստանի թիմը մրցաշարում ներկայացնում են հետևյալ շախմատիստները.

ՄՎ Արթուր Դավթյան (վարկանիշ՝ 2509)

ՄՎ Վահե Սուքիասյան (վարկանիշ՝ (2448)

ՄՎ Արսեն Դավթյան (վարկանիշ՝ 2430)

ՄՎ Ռոբերտ Փիլիպոսյան (վարկանիշ՝ 2420)

Իրանի թիմի կազմում կխաղան հետևյալ շախմատիստները.

ՄԳ Սինա Մովահեդ (վարկանիշ՝ 2596)

ՄՎ Ռեզա Մահդավի (վարկանիշ՝ 2490)

ՄՎ Սեյեդ Քիան Փուրմոսավի (վարկանիշ՝ 2394)

ՖՎ Սեյեդ Քիան Ղորեյշի Ամիրի (վարկանիշ՝ 2302)։