Լրահոս
Քաղաքական
15:54
13.03.26
6

Հավատալ սեփական աչքերի՞ն, թե՞ պետությանը. սկանդալային առաջարկ է անում ՔՊ-ականը

Ռեպրեսիաների նոր, հուժկու քայլ է առաջարկում իշխանական մի պատգամավորուհի, որը, եթե օրենք դառնա, լրագրողները հավիտեանս պետք է լռեն ադրբեջանական զորքի առաջխաղացումների մասին: Քպ-ականների այդ նոր մեխանիզմով պատասխանատվության կենթարկվեն այն լրատվամիջոցները, որոնք պաշտոնական հերքումից հետո կշարունակեն պնդել, որ իրենց տեղեկությունը ճիշտ է: Այսինքն հիմա, երբ Սոթքի դիրքերում ադրբեջանցիների առաջխաղացման մասին փաստարկված տվյալներ են հրապարակում լրատվամիջոցները, կարող են պատասխանատվության կանչվել, որովհետև ՊՆ-ն պնդում է, թե դա ադրբեջանական տարածք է: