Լրահոս
Միջազգային
12:29
15.03.26
132

Ղազախստանում մեկնարկել է նոր Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեն

Img default alt hy

Ղազախստանում մեկնարկել է երկրի նոր Սահամանդրության վերաբերյալ համազգային հանրաքվեն. տեղական ժամանակով՝ ժամը 10:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընդհանուր ընտրողների 19.21 տոկոսը (2 միլիոն 393 հազար 844 քաղաքացի):

‹‹Արմենպրես››-ի թղթակցի հաղորդմամբ՝ ղազախստանցիները մարտի 15-ին անցկացվող հանրաքվեին կկարողանան մասնակցել տեղական ժամանակով ժամը 7:00-ից մինչև 20:00-ը։

Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ ամենաքիչ մասնակցությունը գրանցվել է Ալմա-Աթայում՝ 9.54 տոկոս, իսկ ամենաբարձրը՝ մայրաքաղաք Աստանայում՝ 20.86 տոկոս: