Լրահոս
Տնտեսական
23:42
22.04.20
68

Գազի գնի եւ «փոխադարձ հարգանքի» հարցեր

Հայաստանի դաշնակից, ռազմավարական գործընկեր Ռուսաստանը կէժանացնի՞ մեր երկիր մատակարարվող գազը: Մոսկվայից ակնարկում են, որ դաշնակցային հարաբերությունների մասին պետք չէ հիշել միայն, երբ ինչ-որ բան է պետք եւ հիշեցնում են, որ Հայաստանում գործող ռուսական ընկերությունները դատական քաշքշուկի մեջ են: Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավարը կարծում է, որ ռուսները պետք է հրաժարվեն գազը թանկացնելու մտադրությունից, քանի որ նավթա-գազային շուկայում գները իջել են: ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը պնդում է, գազի նոր գինը պետք է որոշել քաղաքակա՛ն բանակցություններով: