Լրահոս
Միջազգային
23:30
14.03.26
170

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել Է Թրամփի կոչից հետո Հորմուզի նեղուց նավերի ուղարկումը

Img default alt hy

Ֆրանսիայի ռազմածովային ուժերի «Շառլ դը Գոլ» (Charles de Gaulle) ավիակիրը և դրա ավիակիր խումբը մնում են Միջերկրական ծովում և իրականացնում են բացառապես պաշտպանական խնդիրներ։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել են Ֆրանսիայի ԱԳՆ-ում՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի պահանջով Հորմուզի նեղուցում նավերն ուղեկցելու համար ֆրանսիական նավերի հնարավոր ուղարկման մասին լուրը։

«Ո՛չ, ֆրանսիական ավիակիրը և դրա խումբը մնում են Արևելյան Միջերկրականում։ Դիրքորոշումը չի փոխվել. այն պաշտպանական է»,-ասվում է X սոցիալական ցանցի անգլալեզու այն էջի հայտարարության մեջ, որը Ֆրանսիայի ԱԳՆ-ն օգտագործում է արդի իրադարձություններն ու լրատվական հաղորդագրությունները մեկնաբանելու համար։ Այս ուղերձը հրապարակվել է ի պատասխան այն տեղեկատվության, թե Ֆրանսիան իբր 10 ռազմական նավ է ուղարկում Հորմուզի նեղուց՝ այնտեղով նավերի նավարկությունն ապահովելու համար։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրել էր, որ որոշ պետություններ մտադիր են ռազմական նավեր ուղարկել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունն ապահովելու համար, «հատկապես նրանք, որոնք տուժել են» այդ ծովային տրանսպորտային զարկերակի փակումից։ Ընդ որում, ամերիկացի առաջնորդն ուղղակիորեն նման քայլի կոչ է արել Մեծ Բրիտանիային, Չինաստանին, Կորեայի Հանրապետությանին, Ֆրանսիային և Ճապոնիային։