Լրահոս
Միջազգային
15:05
14.03.26
126

Ֆուջեյրայի երկնքում ԱԹՍ է խոցվել. բեկորների անկումից հրդեհ է բռնկվել

Img default alt hy

Ֆուջեյրայի էմիրության իշխանությունները հայտնել են հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի կողմից անօդաչու թռչող սարքի որսման արդյունքում բեկորների ընկնելուց հետո բռնկված հրդեհի մասին՝ նշելով, որ տուժածներ չկան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ին։

«Ֆուջեյրայի էմիրության իշխանությունները հաստատում են հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից անօդաչու թռչող սարքի որսման արդյունքում բեկորների ընկնելուց հետո բռնկված հրդեհի մասին տեղեկությունը. տուժածներ չկան», - ասվում է էմիրության մամուլի ծառայության X սոցիալական ցանցի էջում հրապարակված հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայության հայտարարության համաձայն՝ քաղաքացիական պաշտպանության խմբերն անմիջապես արձագանքել են միջադեպին և ձեռնամուխ եղել հրդեհի մեկուսացմանն ու դեպքի վայրի անվտանգության ապահովմանը։