Լրահոս
Տարածաշրջան
11:00
18.04.26
206

Ֆիդանն ու Լավրովը փակ բանակցություններ կանցկացնեն Անթալիայում

Img default alt hy

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նախատեսում է շաբաթ օրը Անթալիայում փակ երկկողմ բանակցություններ անցկացնել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։

Լավրովը Անթալիա է ժամանել որպես Անթալիայի դիվանագիտական հինգերորդ ֆորումի պատվավոր հյուր։

«Այսօր նախատեսված է արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի փակ հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ», - մանրամասնել է գործակալության զրուցակիցը։