Լրահոս
Հասարակական
22:42
04.05.20
75

Ֆեյքերը ջնջում են ազատ խոսքը. Հայհոյող սպառնալիք

Եթե կառավարության անդամն է իրեն թույլ տալիս մարդու հիվանդության մասին տեղեկությունները շահարկելով՝ թույն թափել կարծիք արտահայտող քաղաքացու վրա, ապա ի՞նչ սպասել անանուն ֆեյքերից: Նրանք հազարներով վխտում են տարբեր տեսանյութերի, հոդվածների «մեկնաբանություններ» բաժնում: Այնպես են գրոհում իշխանությանը հակառակ կարծիք արտահայտող մարդկանց վրա, որ նրանք երբեմն խնդրում են լրատվամիջոցից հեռացնել իրենց տեսակետը ներկայացնող հրապարակումը: Սա Նոր Հայաստանում, նոր խնդիրներ է առաջացնում մամուլի համար, որը երեկ նշում էր իր ազատության օրը եւ ի դեպ, շնորհավորանք չստացավ նախկին լրագրող վարչապետից: