Լրահոս
Քաղաքական
20:53
14.03.26
634

Եվրոպական շուկան մեզ համար փակված է․ ՀՀ բնակչության 70-80%-ը փողը աշխատում է ՌԴ-ի հետ կապերի շնորհիվ․ Քոչարյան

Img default alt hy

Հայաստանի բնակչության 70-80%-ը փողը աշխատում է ՌԴ-ի հետ կապերի շնորհիվ։ Այս մասին «Մեծ  քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Դու հայտարարում ես, որ գնում ես Եվրոպական միություն, Եվրոմիության այդ քո արտաքին առևտրի ծավալը ընդամենը 7%-ի չափ է, եթե չեմ սխալվում։ Դու այսպես շպագատի մեջ ես, քո արտաքին քաղաքականությունն ու քո տնտեսական շահերը լրիվ այլ հարթություններ վրա են։ 

Առնվազն 70-80%-ը Հայաստանի բնակչության փողը աշխատում է Ռուսաստանի Դաշնության հետ կապերի շնորհիվ, որովհետև շուկան դա է, եվրոպական շուկան մեզ համար փակված է, փակ է»,- նշեց ՀՀ երկրորդ նախագահը։