Լրահոս
Միջազգային
21:45
21.04.26
189

Եվրահանձնաժողովը պարզաբանել է Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունները Թուրքիայի վերաբերյալ

Img default alt hy

Եվրահանձնաժողովը «պարզաբանել է» Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունները Թուրքիայի վերաբերյալ.

Թուրքիայի հիշատակումը եղել է նրա աշխարհաքաղաքական ազդեցության, մասշտաբների և հավակնությունների ընդունում, այդ թվում՝ Արևմտյան Բալկաններում, և նպատակ չի ունեցել համեմատել այն որևէ այլ երկրի հետ:

ԵՄ-ն միանշանակ դիտարկում է Թուրքիան որպես «կարևոր գործընկեր՝ ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումով», հատկապես տրանսպորտային կապի և միգրացիայի հարցերում:

Թուրքիան նաև հանդիսանում է «ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակից և ԵՄ անդամության թեկնածու երկիր», ինչը նրան դարձնում է երկխոսության առանցքային գործընկեր:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ ԵՄ-ն պետք է ավարտին հասցնի եվրոպական տարածքի ձևավորումն այնպես, որ այն չգտնվի Ռուսաստանի, Թուրքիայի կամ Չինաստանի ազդեցության տակ: