Լրահոս
Քաղաքական
15:15
25.05.26
117

Եթե ընդդիմությունը էդքան բան է կարողանում անել, բա դուք մեխի գլո՞ւխ եք. Ագնեսա Խամոյան

Img default alt hy

«Քիչ առաջ մենք անցնում էինք Տիգրանաշենի կողքով, և աչքիս առաջ մի պատկեր եկավ՝ ի՞նչ կլինի, եթե իշխանությունները հանձնեն այն։ Իշխանությունն արդեն արել է այդ անոնսը. Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վերընտրվելու դեպքում պատրաստվում է տարածքներ հանձնել։ Տիգրանաշենը հայտնվելու է ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Երևան եք գնալու ադրբեջանցիների խոշորացույցի ներքո։ Դուք պատրա՞ստ եք դրան», — Այս մասին Վայքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ հավելելով, որ ժողովուրդը չպետք է կրկնի 2021 թվականին թույլ տված սխալը։

Խոսելով դաշինքի ծրագրի մասին՝ պատգամավորը նշել է, որ իշխանությունները տարիներ շարունակ փորձել են համոզել, թե մոտ են կանգնած մարդուն՝ սրտիկներ ու համբույրներ ուղարկելով։ «Դուք հավատո՞ւմ եք նրանց անկեղծությանը։ Գիտե՞ք, որ վերջին անգամ համաներում է անցկացվել 2018 թվականին։ Մարդասիրության լավագույն դրսևորումը համաներումն է։ Այդ դեպքում ինչո՞ւ չեն անցկացնում։ ՔԿՀ-ում (Քրեակատարողական հիմնարկում) այսօր մարդ կա, որն առանց վարորդական իրավունքի տաքսի է վարել, բայց վթարի պատճառ չի դարձել», — օրինակ է բերել պատգամավորը՝ հավելելով, որ ամեն բակում, ամեն թփի տակ թմրանյութերի փաթեթներ են։