Լրահոս
Քաղաքական
19:32
14.03.26
297

Եթե խաղաղության հետ կապված երկու կողմն էլ անկեղծ են, երկուսին էլ պետք են երաշխիքներ․ Ռոբերտ Քոչարյան

Img default alt hy

Եթե խաղաղության հետ կապված երկու կողմն էլ անկեղծ են, ապա երկու կողմին էլ պետք են երաշխիքներ։ Այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Դուք վստա՞հ եք, որ Ալիևը չի ուզում երաշխիքներ: Ես վստահ չեմ, որ ինքը չի ուզում: Իմ տպավորությամբ մերոնք այդ հարցը չեն էլ բարձրացնում: Եթե վաղը Ալիևը համաձայնվի երաշխիքների հետ, ես ունեմ տպավորություն, որ Նիկոլ Փաշինյանը զանգելու է, ասելու է՝ ի՞նչ ես անում, պետք չեն այդ երաշխիքները, որովհետև իրեն պետք է քարոզչական խաղաղություն։ 

Օրինակ, վաղը ստորագրվում է մի փաստաթուղթ, խաղաղության պայմանագիր ամբողջական  երաշխիքային համակարգով, հարց է առաջանալու՝ իսկ, Նիկոլ Փաշինյան, դու ո՞վ ես, դու Ղարաբաղը հանձնողն ես, դու պատերազմում պարտվողն ես ու այս խաղաղությունը այնքան ամուր է, որ դու մեզ պետք չես։ 

Հայ ժողովրդին պետք է մեկ բան՝ հարաատև խաղաղություն, որը կախված չի Նիկոլ Փաշինյանի քաղաքական հաշվարկների հետ, որը կապված չի Իլհամ Ալիևի տրամադրության հետ և եթե կողմերը, կրկնեմ, անկեղծ են խաղաղության հետ կապված, երկու կողմն էլ կարիք ունեն երաշխավորված խաղաղությանը: Մեկը այս պահին այդ խաղաղությունը երաշխավորված ունենալու համար, մյուսը երկարատև առումով վստահ լինելու համար, որ ռևանշիզմի դրսևորումները ևս զսպվելու են»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը: