Լրահոս
Քաղաքական
21:19
25.05.26
152

Եթե փորձեն հաղթանակը լկտիաբար տանել մեզնից, ստանալու են հեղափոխություն. Ռոբերտ Քոչարյան

«Հայաստան» դաշինքը ուղևորվել է Սյունիք և առաջինը հանդիպել սիսիանցի ընտրողների հետ: Երկրի հարավում ևս երկրորդ նախագահը քաղաքացիներին բացատրել է, թե ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ուժային կենտրոնների փոխհարաբերությունները Հայաստանի անվտանգության և տնտեսության վրա։ Արձագանքելով ընտրողների անհանգստություններին, թե քվեարկության արդյունքը կարող է կեղծվել, Ռոբերտ Քոչարյանն ասել է. «Եթե փորձեն հաղթանակը լկտիաբար տանել մեզնից, ստանալու են հեղափոխություն»: