Լրահոս
Հասարակական
10:20
30.11.25
611

Երբեք չեմ զեղչի Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը և երբեք չեմ միաբանի հայրենիքն ու հավատքն ուրացածների և պառակտիչների հետ․ Տեր Արարատ

Img default alt hy

Այսօր համացանցում շփոթմամբ տարածվել է տեղեկություն, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ պետք է մասնակցի Ս. Պատարագի, որտեղ ամենայն հավանականությամբ պատարագիչ քահանան կատարելով քաղաքական պատվեր, պետք հակականոնկան կերպով զեղչի և չհիշատակի Ամենայն հայոց կաթողիկոսի անունը։

Մամուլում լուրեր են տարածվել, որ  երոնշհալ Պատարագը պետք է մատուցի Տեր Արարատը, որը շփոթ է առաջացրել։ 

Ես Արարատ քահանա Պողոսյանս հայտարարում եմ, որ երբեք չեմ զեղչի Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը և երբեք չեմ միաբանի հայրենիքն ու հավատքն ուրացածների և պառակտիչների հետ։ Իմ ուխտը Սուրբ Էջմիածնի և նրա ազգընտիր Գահակալը անխախտ, անսակարկ ու անբեկանելի է։ 

Իրականում, Պատարագը պետք է մատուցի Երևանի Ս. Երրորդություն եկեղեցու սպասավոր Արարատ քահանա Օրդոյանը, որը, եթե համարձակվի պատարագի կանոնից զեղջել և չհիշատակել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը, ապա դրանից հետո հավատացյալները նրան կարող են դիմել ոչ թե Տեր Արարատ, այլ` Տեր Արաբաթ։

Տեր Արարատ քահանա Պողոսյան