Լրահոս
Աշխարհ
14:15
20.03.26
116

Երուսաղեմում Սուրբ Հարության Տաճարը փակ է մի քանի շաբաթով

Img default alt hy

Միջին Արեւելքում պատերազմի սրացման պատճառով Երուսաղեմում  Սուրբ Հարության Տաճարը փակ է մի քանի շաբաթով, ինչի պատճառով դադարեցվել են պատարագները:

Այս մասին հայտնում է կաթոլիկ Aleteia պորտալը:

Սրբավայրը նախկինում ևս փակվել էր ուխտավորների և զբոսաշրջիկների համար, սակայն այժմ առաջին անգամ լիովին դադարեցվել է ժամերգությունների անցկացումը: Սահմանափակումները մտցվել են Մեծ Պահքի ժամանակահատվածի համար, ընդ որում՝ հավանականություն կա, որ տաճարը փակ կմնա նաև Սուրբ Զատկին:

Իսրայելի ոստիկանության հաղորդմամբ՝ Երուսաղեմի Հին քաղաքում մի շարք տարածքներ վնասվել են: