Լրահոս
Հասարակական
12:52
21.04.26
341

Երևանում հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2121»-ում․ այն վերածվել է մետաղե ջարդոնի․ կա վիրավոր

Img default alt hy

Երեկ՝ ապրիլի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները մարել են Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ժորա Մ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։  

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները և վիրավորի ինքնությունը։