Լրահոս
Իրավական
14:40
14.03.26
119

Երեկ բերման ենթարկված Սամվել Կարապետյանի աջակիցները ազատ են արձակվել․ Armlur

Img default alt hy

Երեկ երեկոյան Հակակոռուպցիոն դատարանի մոտ անցկացված ակցիայի մասնակից երեք քաղաքացու վերաբերյալ կազմվել է արձանագրություն, այնուհետև նրանք ազատ են արձակվել։ Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Ակցիայի մասնակիցները ձերբակալվել էին ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում երեկ ընթանում էր գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի երկարաձգման հարցի քննարկումը։ Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս մեկ ամսով։